Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 9
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Incorporation (24.04.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.04.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.04.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

24 ապրիլի 2017 թվականի

թիվ 9

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄՈՒՏՔԻ ՕՐԴԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԻՍ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 11-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված լիազորությունների իրականացումն ապահովելու,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններ տեղեկություններ ներկայացնելու մասով տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց համար հավասար պայմաններ ստեղծելու,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմինների, տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց միջև էլեկտրոնային փոխգործակցությունը համաձայնեցված զարգացնելու նպատակով,

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին սույն հանձնարարականը Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց հետո Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմինների, տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց միջև էլեկտրոնային փոխգործակցության ժամանակ մաքսային մուտքի օրդերի էլեկտրոնային տարբերակը կիրառել ձևաչափի և կառուցվածքի նկարագրությանը համապատասխան՝ համաձայն հավելվածի։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Հավելված

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի ապրիլի 24-ի թիվ 9

հանձնարարականի

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան