Basic information
Number
N 901-Ն
Type
Որոշում
Act type
Base act (08.07.2004-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.07.07/37(336) Հոդ.858
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.06.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.06.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
26.06.2004
Effective date
08.07.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2004 թվականի N 901-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետի «ը» ենթակետը «2003» թվագրված» բառերից հետո լրացնել «ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների» բառերով.

բ) որոշման 2-րդ կետում`

«ժա1» ենթակետը «2003» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ծխախոտի արտադրանքի)» բառերով.

կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա2» ենթակետով.

«ժա2) 2004 թվականի սեպտեմբերի 15-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2003» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտի արտադրանքի իրացումը».

գ) որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.

«ը) մինչև 2004 թվականի սեպտեմբերի 15-ը հաստատել «2003» թվագրված տեղական արտադրանքի դրոշմավորման համար նախատեսված` չօգտագործված և վնասված ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը».

դ) որոշման 1-ին կետի «ը» ենթակետով հաստատված հավելվածի`

վերնագիրը «2003» ԹՎԱԳՐՎԱԾ» բառերից հետո լրացնել «ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ» բառերով,

1-ին կետում «և ներմուծողների մոտ 2004 թվականի հուլիսի 15-ի դրությամբ առկա` համապատասխան «2003» և» բառերը փոխարինել «մոտ առկա «2003» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների և ներմուծողների մոտ առկա» բառերով,

2-րդ կետը «2003» թվից հետո լրացնել «թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների» բառերով,

2-րդ կետի «ա» ենթակետում «ապրանքներ» բառը փոխարինել «ոգելից խմիչքներ» բառերով,

4-րդ կետի առաջին պարբերությունից հանել «, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ» բառերը,

5-րդ կետի երրորդ պարբերությունում «2004» թիվը փոխարինել «2003» թվով,

6-րդ կետում «առանձին` սահմանված» բառերը փոխարինել «առանձնացված» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 19
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation