Basic information
Number
N 1487-Ն
Type
Որոշում
Act type
Base act (22.12.2018-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2018.12.21/93(1451).1 Հոդ.1283.18
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
20.12.2018
Signing organisation
Վարչապետի պաշտոնակատար
Signing date
20.12.2018
Effective date
22.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

        

20 դեկտեմբերի 2018 թվականի N 1487-Ն

       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացված արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2018 թվականին հատկացնել 265,030.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրել «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

         

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

         

2018 թ. դեկտեմբերի 20

Երևան

   

  

  

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1487-Ն որոշման

    

  

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1487-Ն որոշման

  

  

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1487-Ն որոշման

 

  

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1487-Ն որոշման

 

  

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1487-Ն որոշման

 

  

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1487-Ն որոշման