Basic information
Number
N 766-Ն
Type
Հրաման
Act type
Base act (01.01.2019-till now)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2018.12.26/33(636) Հոդ.290
Enactment organisation
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Enactment date
19.12.2018
Signing organisation
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Signing date
19.12.2018
Effective date
01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

 

19 դեկտեմբերի 2018 թ.

N 766-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 191-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը`

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հունիսի 27-ի «Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» N 191-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի` շրջանառության հարկի վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը «Սույն հայտարարությունը ներկայացնում եմ ____ ________________ 20_____-ից շրջանառության հարկ վճարող համարվելու համար:» նախադասությունից հետո լրացնել նոր աղյուսակով` հետևյալ բովանդակությամբ.

Սույնով հայտարարում եմ, որ հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված` հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

  Դ. Անանյան