Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-532-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Incorporation (27.12.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.12.26/95(1453) Հոդ.1290
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
25.12.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱ» (ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.

1. Հաստատել 2018 թվականի հուլիսի 18-ին և դեկտեմբերի 4-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հայաստանում արդարադատության համակարգի կոնսոլիդացիա» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2018 թ. դեկտեմբերի 25

Երևան

ՆՀ-532-Ն