Basic information
Number
N 1121-Ն
Type
Որոշում
Act type
Base act (02.09.2004-09.10.2014)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2004.09.01/47(346) Հոդ.1028
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.07.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.07.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
18.08.2004
Effective date
02.09.2004
Interrupt date
09.10.2014

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

18 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 2004 թվականի N 1121-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների հրդեհային պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և պահպանվող օբյեկտների միջև կնքված պայմանագրերի հիման վրա:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում բացել արտաբյուջետային հաշիվ` մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը, սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների իրականացման դիմաց վճարումների հաշվեգրման համար, և այդ միջոցներից ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայությանը (սպասարկման հետ կապված աշխատավարձի, դրամական բավարարման ու դրանց հավասարեցված վճարումների և այլ անհրաժեշտ ծախսեր)` ըստ վարչության ներկայացրած նախահաշվի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2004 թ. հուլիսի 10

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
25.09.2014, N 1039-Ն 09.10.2014, N 1121-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation