Գլխավոր տեղեկություն
Համար
N 8
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (13.03.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

1 մարտի 2012 թվականի N 8

 

9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 44 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N 2 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի նիստի N 44 արձանագրության «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 2 արձանագրային որոշման N 2 հավելվածում` Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրում, կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Ռազմավարական ուղղություն 1.» բաժնի ռազմավարություն 2-ի 3-րդ կետի «Ժամանակացույց» սյունակում «2011 թվական» բառերը փոխարինել «2012 թվական» բառերով.

2) «Ռազմավարական ուղղություն 3.» բաժնի ռազմավարություն 3-ի 2-րդ և 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) «Ռազմավարական ուղղություն 3.» բաժնի ռազմավարություն 3-ի 4-րդ կետի «Միջոցառում» սյունակում նշված միջոցառումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմնի և զբոսաշրջության ոլորտի պետական Լիազոր մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգի մշակում, զբոսաշրջությանն առնչվող սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական տվյալների հավաքագրման բազայի ստեղծում` համապատասխան գերատեսչությունների ղեկավարների համատեղ հրաման»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան 

 

2012 թ. մարտի 13

Երևան