Basic information
Number
N 286-Լ
Type
Որոշում
Act type
Base act (24.03.2019-till now)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է կայքում 23.03.2019
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
21.03.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.03.2019
Effective date
24.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

21 մարտի 2019 թվականի N 286-Լ

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 228-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 228-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման հավելվածի 32-րդ կետը լրացնել 16-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

«16) Հայաստանի Հանրապետության նախարարները.

 17) Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները, բացառությամբ տեսչական մարմինների ղեկավարների.

18) Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները.

19) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալները.»,

2) որոշման հավելվածի 33-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

«8) Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալները.»,

բ. 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

 «9) Տեսչական մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարների տեղակալները.»,

գ. 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

«10) Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների տեղակալները.»

դ. ուժը կորցրած ճանաչել 3-րդ ենթակետը:

           

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. մարտի 21

Երևան

       

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation