Basic information
Number
N 1665-Ն
Type
Որոշում
Act type
Base act (01.01.2005-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.12.22/70(369) Հոդ.1401
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
02.12.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.12.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
09.12.2004
Effective date
01.01.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2004 թվականի N 1665-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 235 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 19-ի «Մինչև 2 տարեկան խնամող` մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց, երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ և գործազրկության բազային նպաստների չափերը սահմանելու մասին» N 235 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) գործազրկության բազային նպաստի չափը` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 60 տոկոսի չափով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 4
Երևան