Basic information
Number
ՀՕ-509-Ն
Type
Օրենք
Act type
Base act (06.02.2003-01.06.2023)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.122
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
26.12.2002
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
28.01.2003
Effective date
06.02.2003
Interrupt date
01.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 օգոստոսի 1998 թվականի, ՀՕ-246) 20-րդ հոդվածի առաջին մասի «աշխատակիցներին տրված զենքը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների և ոստիկանության ղեկավարների հրամաններով սահմանների պաշտպանության և ռազմական շինարարության գործում Հայաստանի Հանրապետությանն ակնառու ծառայություններ մատուցած անձանց տրված զենքը,» բառերը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. հունվարի 28
Երևան
ՀՕ-509-Ն