Basic information
Number
թիվ 109
Type
Որոշում
Act type
Base act (01.01.2017-01.08.2021)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
04.10.2016
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
04.10.2016
Effective date
01.01.2017
Interrupt date
01.08.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

       

4 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 109

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

  

Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ ապրանքների ծածկագրման եւ նկարագրման ներդաշնակեցված համակարգի 6-րդ հրատարակության վրա հիմնված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի նոր խմբագրության ընդունման հետ կապված եւ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 42-րդ հոդվածի 6-րդ կետին ու ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու կապակցությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի եւ Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների եւ անցումային դրույթների վերաբերյալ» 2015 թվականի մայիսի 8-ի արձանագրության թիվ 1 հավելվածի 43-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կատարել հետեւյալ փոփոխությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունիսի 30-ի թիվ 68 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների եւ դրույքաչափերի ցանկում, որոնց նկատմամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից անցումային ժամանակաշրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված տուրքերի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝

ա) հանել դիրքերը՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) ընդգրկել դիրքերը՝ թիվ 2 հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

     

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

 

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
29.06.2021, թիվ 70 01.08.2021, թիվ 109
Changed acts
Changing Act Corresponding incorporation