Basic information
Number
ՀՕ-66
Type
Օրենք
Act type
Base act (08.08.1993-09.08.2014)
Status
Չի գործում
Source
ՀՀԳԽՏ 1993/14 (1042) 31 հուլիս,
Enactment organisation
ՀՀ Գերագույն խորհուրդ
Enactment date
26.07.1993
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
26.07.1993
Effective date
08.08.1993
Interrupt date
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «23» հունիսի 1993 թ. Հ.Ն-0883-I


ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

 

ՀՈԴՎԱԾ 2. Մարտական ծառայության մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինծառայողները, ինչպես նաև այլ անձինք:

 

ՀՈԴՎԱԾ 3. Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական վարչությունների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 4. Մարտական ծառայության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Արիության մեդալից հետո:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 26 հուլիսի 1993 թ.
ՀՕ-66