Գլխավոր տեղեկություն
Համար
N 517-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (29.10.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.11.13/79(1532) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
28.10.2019
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն
Ստորագրման ամսաթիվ
28.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

28 հոկտեմբերի 2019 թ. 
ք. Երևան

N 517-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2019 թվականի հոկտեմբերի 21-ի N 25/5 եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

Ուժը կորցրած ճանաչել.

Անհատ ձեռնարկատեր ԹՈՎՄԱՍ ՄԱՍԻՍԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ տրամադրված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05427 լիցենզիան և լիցենզիայի N 00001, N 00002 և N 00003 ներդիրները՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ից:

 

Նախարար

Ս. Պապիկյան