Basic information
Number
N 510-Ն
Type
Որոշում
Act type
Base act (19.05.2005-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.05.18/28(400) Հոդ.566
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
28.04.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.04.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
07.05.2005
Effective date
19.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2005 թվականի N 510-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի
N 1922-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված ծրագրի 16-րդ կետը.

բ) որոշմամբ հաստատված ծրագրի 73-րդ կետում «2005 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2005 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. ապրիլի 30
Երևան