Basic information
Number
N 1732-Ն
Type
Որոշում
Act type
Base act (12.12.2019-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.12.11/88(1541).1 Հոդ.1171.4
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
05.12.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.12.2019
Effective date
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2019 թվականի N 1732-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» N 502-Ն որոշման hավելվածի 3-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) մատակարարը պարտավորվում է դեղերը մատակարարելիս ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված լաբորատոր փորձաքննության եզրակացություն, բացառությամբ`

ա. պատվաստանյութերի,

բ. այն դեղերի, որոնք ներմուծվել են անմիջապես գրանցման հավաստագրի իրավատիրոջից կամ նրանից պատշաճ լիազորություններ ստացած անձից և արտադրողը ունի դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմայի (PIC/S) կամ ԵԱՏՄ անդամ երկրների իրավասու մարմինների կողմից տրված պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր,

գ. այն տեղական արտադրության դեղերի, որոնց արտադրողը ունի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր (ՊԱԳ), որի վերաբերյալ մատակարարը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված պատշաճ արտադրական գործունեության հավաստագրի (ՊԱԳ) պատճեն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. դեկտեմբերի 9

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation