Գլխավոր տեղեկություն
Համար
N 01-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (02.02.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.02.01/4(672) Հոդ.16
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.01.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

   

16 հունվարի 2020 թ.

N 01-Ն

        

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՊԱՏՇԱՃ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 10-րդ մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել մատակարարի պատշաճ բաշխման գործունեության համար պատասխանատու անձին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

   Ա. Թորոսյան 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2020 թվականի հունվարի 16-ի

N 01-Ն հրամանի

 

ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՊԱՏՇԱՃ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Սույն պահանջներով սահմանվում են մատակարարի պատշաճ բաշխման գործունեության համար պատասխանատու անձին (այսուհետ` Պատասխանատու անձ), նրա որակավորմանը և փորձառությանը ներկայացվող պահանջները:

2. Պատասխանատու անձը պետք է ունենա դեղագիտական կամ բժշկական կամ քիմիադեղագործական կամ քիմիական կամ դեղատեխնոլոգիական կամ կենսաբանական կամ անասնաբուժական բարձրագույն մասնագիտական կրթություն:

3. Այն դեպքերում, երբ Պատասխանատու անձի բարձրագույն կրթությունը տարբերվում է դեղագետի որակավորումից, ապա այդ պաշտոնում առաջադրվող անձը պետք է ունենա վերապատրաստումը հավաստող փաստաթղթեր՝ դեղային օրենսդրությանը, պատշաճ արտադրական գործունեությանը, պատշաճ բաշխման գործունեությանը, որակի կառավարման համակարգին վերաբերող թեմաներով:

4. Պատասխանատու անձի պաշտոնում նշանակված անձը պետք է ունենա դեղերի մեծածախ իրացման գործունեություն իրականացնող կազմակերպությունում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ վերջին երեք տարվա ընթացքում:

5. Պատասխանատու անձի գործունեությունը դադարեցվում է, եթե Պատասխանատու անձի գործատու մատակարար կազմակերպությունը խախտել է պատշաճ բաշխման գործունեության կանոնները:

6. Սույն պահանջների 5-րդ կետով նախատեսված կարգով Պատասխանատու անձի գործունեության դադարեցումից հետո նա կարող է կրկին հավակնել աշխատանքի Պատասխանատու անձի պաշտոնում, եթե գործունեության դադարեցումից հետո աշխատել է մատակարարի մոտ երեք տարի, որից վեց ամիսը` նշանակումից անմիջապես առաջ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան