«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2005 թվականի N 731-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄՆԵՐՈՒՄ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածում մրցակցության ուժեղացման և գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրերը հաստատելու մասին» N 1380-Ն որոշմամբ հաստատված գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հարկային հավաքագրումներում ինքնագնահատման համակարգի ներդրման ռազմավարական միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| Հայաստանի Հանրապետության  | Ա. Մարգարյան | 
|                2005 թ. հունիսի 16 | 
|  Հավելված | 
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄՆԵՐՈՒՄ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| NN | Միջոցառման անվանումը | Կատարող մարմինը | Իրականացման | 
| 1 | 2 | 3 | 4 | 
| 1. | Պատրաստել ինֆորմացիոն թերթիկներ, որոնք կներառեն տեղեկատվություն հարկային տեսչությունների կոդերի, հարկերը և այլ պարտադիր վճարները պետական ու համայնքային բյուջեներ հասցնելու ձևերի, ինտերնետային օգտակար կայքերի հասցեների, ինչպես նաև հարկատուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005 թ. | 
| 2. | Պատրաստել էլեկտրոնային մեդիա-նյութ` ներառելով ՀՀ հարկային օրենսդրության բոլոր նորմատիվային ակտերը` նախատեսված հարկ վճարողների որոշակի խմբերի (պարզեցված հարկ վճարողներ, եկամտահարկի հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներ, ոչ ռեզիդենտներ) համար | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005 թ. | 
| 3. | Նախապատրաստել ձև ու սկսել աստիճանաբար կիրառել հարկ վճարողներին իրենց անձնական հաշվի քարտերից քաղվածքներ ուղարկելու գործընթացը` նախատեսելով օրենսդրական փոփոխության կատարում ու 2006 թվականի ՀՀ պետական բյուջեում համապատասխան ծախսային հոդված` | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | օրենսդրական փոփոխության կատարման համար`  | 
| 4. | Նախապատրաստել ձև ու սկսել կիրառել հարկատուին իր կողմից չներկայացված հաշվետվությունների, այլ տեղեկությունների մասին հիշեցնող եռամսյակային ծանուցում-նամակներ ուղարկելու մոտեցումը (համապատասխան դեպքերում` ամսական) | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2006 թ. հունվարի 31-ի դրությամբ` մինչև փետրվարի 20-ը | 
| 5. | ՀՀ կառավարության որոշման նախագծի նախապատրաստում և ընդունում` փոստի միջոցով հարկային հաշվետվություններն ու տեղեկատվություն պարունակող պահանջվող այլ փաստաթղթերը ներկայացնելու կարգի վերաբերյալ | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005 թ. | 
| 6. | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցության հուշագրի ստորագրում, փոստի միջոցով փոխանցվող` աճող թղթակցության ծավալների կարգավորման մասին | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2006 թ. | 
| 7. | Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ընդլայնում. հարկային տեսչությունների սպասարկման բաժիններում համակարգչային տերմինալների կահավորում էլեկտրոնային կրիչներով տեղեկատվություն տարածելու` ներառյալ «ՕՆ ԼԱՅՆ» ծառայություններ մատուցելու համար: | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2006 թ. | 
| 8. | Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ընդլայնում. հեռախոսով ոչ խորհրդատվական բնույթի տեղեկատվության տրամադրում` հատուկ հայտարարված հեռախոսահամարով | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | սկսած 2005 թվականի հոկտեմբերի 1-ից | 
| 9. | Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ընդլայնում. փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար հարկային ու մաքսային հարցերով ձեռնարկների հետևողական շարքի լույսընծայում և անվճար տրամադրում` դոնոր կազմակերպությունների օժանդակության ծրագրերի շրջանակում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | սկսած 2006 թ. մարտից, հաջորդը` 2007 թ.  | 
| 10. | Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ընդլայնում. քաղաքացիների և անհատ ձեռնարկատերերի կողմից 2005 թվականի արդյունքներով տարեկան եկամտահարկի ինքնագնահատման գծով հատուկ սեմինարների անցկացում ՀՀ բոլոր մարզերում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2006 թ.  | 
| 11. | Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ընդլայնում. հարկ վճարողների կողմից ինքնագնահատմամբ հարկերի վճարման վերաբերյալ թեմատիկ հեռուստահաղորդումների միասնական շարքի կազմակերպում, պարբերաբար, տարվա ընթացքում, մասնավորապես, հունվարի 10-ից մինչև ապրիլի 15-ը ընկած ժամանակահատվածում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2006 թ.  | 
| 12. | Պատրաստել ինֆորմացիոն թերթիկ` հարկ վճարողների գիտության համար, որը կներառի տեղեկատվություն հարկային մարմնում հարկ վճարողներին վերաբերող կուտակվող տեղեկությունների ցանկի վերաբերյալ` ներառյալ երրորդ անձանցից ստացվողը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2006 թ. | 
| 13. | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գանգատարկման հանձնաժողովի նիստերի քննարկումների արդյունքում կայացված որոշումները հարկ վճարողներին տրամադրելիս` դրանցում ներառել այդպիսի որոշման կայացման հիմնավորումները | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | սկսած 2005 թ.  | 
| 14. | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից պրոֆեսիոնալ միությունների հետ համագործակցության հուշագրի ստորագրում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2006 թ. | 
| 15. | «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակում` հարկերից խուսափելու դեմ միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ դրույթները ՀՀ հարկային օրենսդրության մեջ ներառելու համար | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2006 թ. | 
| 16. | «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակում` ուղղորդող հարկային պարզաբանումների ինստիտուտի ներդրման մասին | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 2006 թ. | 
| 17. | Ուղղորդող հարկային պարզաբանումների ինստիտուտի գործարկում` աստիճանաբար. 2006 թվականից` ֆիզիկական անձանց եկամտահարկի գծով հարկման հարցերով, ապա կիրառումից 6 ամիս հետո կատարողականի գնահատման հիման վրա կորոշվեն հետագա տարածման շրջանակները | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | սկսած 2006 թ. դեկտեմբերից | 
| 18. | Փաստաթղթերի դատարկ բլանկների էլեկտրոնային տարբերակների տեղադրում հարկային մարմնի ինտերնետային կայքում, հարկային տեսչությունների համակարգչային տերմինալներում, այնպիսի եղանակով, որ հնարավոր լինի խմբագրել և տպագրել | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2006 թ. | 
| 19. | Նորմատիվորեն, ապա և տեխնիկապես լուծել ու ճանաչել «ննջող հարկ վճարող» ինստիտուտը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2006 թ. | 
| 20. | Միասնական տեխնիկական պահանջներ սահմանելով` ստանդարտացնել հարկային հաշվետվությունների լրացման կարգը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005 թ. | 
| 21. | ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնություն` գույքահարկի և հողի հարկի դեպքում ֆիզիզկական անձանց կողմից ինքնահայտարարագրման սկզբունքը չկիրառելու, այլ դրա փոխարեն միայն համապատասխան իրավասու մարմինների կողմից գնահատում կիրառելու վերաբերյալ | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 2006 թ. | 
| 22. | Հարկերի բուն վճարման պրոցեդուրային թերությունների բացահայտման և «հարմարավետ վճարում» ծրագրերի գործարկման նպատակով համապատասխան հարցման անցկացում` հարկատուների և բանկերի շրջանում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005 թ. | 
| 23. | Ճշտված հարկային հաշվետվությունների շուրջ հետագա մոտեցումների որոշման նպատակով ուսումնասիրության անցկացում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2006 թ. | 
| 24. | Ներդնել էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվություններ և այլ տեղեկատվություն ներկայացնելու պիլոտային ծրագիր` 2005 թվականի հոկտեմբերից սկսած ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության բանկերի և վարկային կազմակերպությունների հարկային տեսչությունում, 2006 թվականի հունվարի 1-ից` խոշոր հարկ վճարողների և ակցիզային հարկ վճարողների հարկային տեսչություններում, իսկ 2007 թվականի հունվարի 1-ից` ծրագրի համատարած կիրառում բոլոր հարկային տեսչություններում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | սկսած 2005 թ. հոկտեմբերի 1-ից | 
| 25. | ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնություն հարկային օրենսդրության մեջ փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ մտնելու ժամկետը պաշտոնական հրապարակումից հետո առնվազն 3 ամիս սահմանելու վերաբերյալ | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 2006 թ. | 
| 26. | Իրականացնել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգչային համակարգի` ինքնագնահատման և հարկային կարգապահության բարեփոխման ծրագրային դրույթների իրագործման համար անհրաժեշտ պահանջների ուսումնասիրություն` ներառյալ հարկային աշխատողների վերապատրաստման պահանջարկը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2006 թ.  | 
| 27. | Ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության չափանիշների սահմանում, դրա հիման վրա ստուգման ծրագրի մշակում և ներդրում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | պիլոտային ծրագրի ներդրում` 2006 թ. հունիս | 
| 28. | Օրենսդրական նախաձեռնություն` ծրագրային դրույթների սկզբունքներին համապատասխան հարկային հաշվետվությունների մշակման ու «կամերալ ստուգման (հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա հարկային մարմնում անցկացվող)» նոր մոդելի ներդրման վերաբերյալ | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2006 թ.  | 
| 29. | Հարկային հաշվետվությունների մշակման ու «կամերալ ստուգման (հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա հարկային մարմնում անցկացվող)» նոր մոդելի ներդրում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | պիլոտային` 2006 թ. | 
| 30. | Ինքնագնահատման և հարկային կարգապահության բարեփոխումների միջոցառումների կատարման մասին եռամսյակային հաշվետվություններ ներկայացնելը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Համաշխարհային բանկ | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | յուրաքանչյուր եռամսյակից հետո` 20 օրվա ընթացքում | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|