Basic information
Number
N 766-Ն
Type
Որոշում
Act type
Base act (07.07.2005-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.07.06/42(414) Հոդ.846
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.06.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
22.06.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
24.06.2005
Effective date
07.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2005 թվականի N 766-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գրանցված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողների դրամական բավարարման և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգերը սահմանելու մասին» N 2043-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

որոշման`

ա) վերնագրից, 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերից, 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի վերնագրից և 1-ին կետից, 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգի վերնագրից և 1-ին կետից հանել «ծառայության» բառը.

բ) վերնագրում, 1-ին կետի «բ» ենթակետում, 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգի վերնագրում և 1-ին կետում «գտնվելու» բառը փոխարինել «գրանցելու» բառով.

գ) 1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով.

որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգի`

ա) 2-րդ կետի «բ» ենթակետում «ռազմական դրության» բառերը փոխարինել «պատերազմի» բառով և նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» և «զ» ենթակետերով.

«ե) Հայաստանի Հանրապետության պետական այլ լիազոր մարմնից տեղափոխված ծառայողը՝ մինչև սահմանված կարգով ոստիկանությունում պաշտոնի նշանակվելը:

 զ) կադրերի ռեզերվում ներառված կադրերի գործող ռեզերվում գրանցվում են 6 ամսվանից ավելի ժամկետով ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ծառայողները».

բ) 4-րդ կետում «ենթակետում» բառը փոխարինել «և «զ» ենթակետերում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հունիսի 22
Երևան