ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
25 հոկտեմբերի 2016 թվականի |
թիվ 166 |
քաղ. Մոսկվա |
««Գյուղատնտեսությանն արդյունաբերական սուբսիդիաներ ԵՎ պետական աջակցության միջոցներ տրամադրելու հարցերի հետ կապված վեճերի քննության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների դիմաց վճարելու կարգի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծի մասին
1. Հավանություն տալ ««Գյուղատնտեսությանն արդյունաբերական սուբսիդիաներ և պետական աջակցության միջոցներ տրամադրելու հարցերի հետ կապված վեճերի քննության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների դիմաց վճարելու կարգի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Գյուղատնտեսությանն արդյունաբերական սուբսիդիաներ ԵՎ պետական աջակցության միջոցներ տրամադրելու հարցերի հետ կապված վեճերի քննության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների դիմաց վճարելու կարգի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ
Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնադրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 2 հավելված) 94-րդ կետի իրագործման նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց
1. Հավանություն տալ «Գյուղատնտեսությանն արդյունաբերական սուբսիդիաներ և պետական աջակցության միջոցներ տրամադրելու հարցերի հետ կապված վեճերի քննության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների դիմաց վճարելու կարգի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Գյուղատնտեսությանն արդյունաբերական սուբսիդիաներ ԵՎ պետական աջակցության միջոցներ տրամադրելու հարցերի հետ կապված վեճերի քննության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների դիմաց վճարելու կարգի մասին
Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնադրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 2 հավելված) 94-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Գյուղատնտեսությանն արդյունաբերական սուբսիդիաներ և պետական աջակցության միջոցներ տրամադրելու հարցերի հետ կապված վեճերի քննության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների դիմաց վճարումն իրականացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու հարցերի վերաբերյալ վեճերի քննության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների դիմաց վճարելու կարգի մասին» թիվ 102 որոշմամբ սահմանված կարգով:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |