Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 140
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Incorporation (12.09.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
12.09.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

12 սեպտեմբերի 2016 թվականի

թիվ 140

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 117 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 117 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«   » ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 117 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 1-ին ենթակետին, «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 66-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. «Մենաշնորհային բարձր և մենաշնորհային ցածր գները սահմանելու մեթոդիկայի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 117 որոշման մեջ փոփոխություններ կատարել՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2016 թվականի թիվ  որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 117 որոշման մեջ կատարվող

 

1. Անվանման մեջ և 1-ին կետում «և մենաշնորհային ցածր» բառերը փոխարինել «(ցածր)» բառով։

2. Նշված որոշմամբ հաստատված՝ Մենաշնորհային բարձր և մենաշնորհային ցածր գները սահմանելու մեթոդիկայի մեջ՝

ա) անվանման մեջ «և մենաշնորհային ցածր» բառերը փոխարինել «(ցածր)» բառով.

բ) տեքստում «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի» բառերը փոխարինել «Միության» բառով.

գ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն մեթոդիկան մշակվել է «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 11-րդ կետին համապատասխան և կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից, իր իրավասությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքների անդրսահմանային շուկաներում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդրսահմանային շուկաներ)՝ այդ շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս։».

դ) 2-րդ կետում՝

առաջին պարբերությունում «Համաձայնագրի 2-րդ հոդվածում» բառերը փոխարինել «Արձանագրության 2-րդ կետում» բառերով.

երրորդ պարբերությունում «Համաձայնագրի 29-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին» բառերը փոխարինել «Արձանագրության 11-րդ կետին» բառերով.

ե) 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) եթե այդ գինը գերազանցում է այդ ապրանքի

արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարը.

բ) եթե այդ գինը գերազանցում է այնպիսի ապրանքային շուկայում մրցակցության պայմաններում ձևավորված գինը, որը, ըստ ապրանքի գնորդների կամ վաճառողների կազմի, համադրելի է ապրանքի շրջանառության պայմաններին, ապրանքային շուկայի հասանելիության պայմաններին, պետական կարգավորմանը, այդ թվում՝ հարկմանը ու մաքսասակագնային կարգավորմանը (այսուհետ՝ համադրելի ապրանքային շուկա)՝ Միության տարածքում կամ դրա սահմաններից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում։».

զ) 4-րդ կետում՝

«Չի համարվում» բառերը փոխարինել «Չի կարող համարվել» բառերով.

«ապրանքի» բառից առաջ ավելացնել «այդ» բառը.

է) 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) եթե այդ գինը ցածր է փաստացի կամ այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարից.

բ) եթե այդ գինը ցածր է այն գնից, որը ձևավորվել է համադրելի ապրանքային շուկայում մրցակցության պայմաններում՝ Միության տարածքում կամ դրա սահմաններից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում։».

ը) 6-րդ կետում «Չի համարվում» բառերը փոխարինել «Չի կարող համարվել» բառերով.

թ) առաջին պարբերությունում և 13-րդ կետի «ա» ենթակետում «մրցակցության միասնական կանոնների» բառերը փոխարինել «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների» բառերով։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան