Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 223
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Incorporation (27.12.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
27.12.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

27 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 223

քաղ. Մոսկվա

 

«ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ, ԵՎ ԱՅԴ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Այն ապրանքների կատեգորիաների, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և այդ մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման պայմանների ցանկում փոփոխություն կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    » ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ, ԵՎ ԱՅԴ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշմամբ հաստատված այն ապրանքների կատեգորիաների, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և այդ մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման պայմանների ցանկում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2016 թվականի ի թիվ որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ, և ԱՅԴ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ

 

Լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետ՝

«16. Բեռների և ուղևորների միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելու թույլտվությունների ձևաթղթերը (այսուհետ՝ թույլտվությունների ձևաթղթեր), որոնք տեղափոխվում են Միության մաքսային սահմանով անդամ պետության՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների կողմից կամ նրանց հանձնարարությամբ՝ անդամ պետությունների միջազգային պայմանագրերի շրջանակներում կազմակերպությունների կողմից, և ՄՃՓ գրքույկների ձևաթղթերը, այդ թվում՝ օգտագործված, որոնք տեղափոխվում են Միության մաքսային սահմանով «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 1975 թվականի նոյեմբերի 14-ի մաքսային կոնվենցիայի շրջանակներում (այսուհետ՝ ՄՃՓ կոնվենցիա), ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման:

Թույլտվությունների ձևաթղթերը հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայման է անդամ պետության՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմնի այն գրավոր հաստատման ներկայացումը մաքսային մարմին, որտեղ նշվում են Միության մաքսային սահմանով տեղափոխվող թույլտվությունների ձևաթղթերի տեսակների ցանկերը, դրանց քանակը, ինչպես նաև համարների միջակայքը:

Միության մաքսային սահմանով թույլտվությունների ձևաթղթերը, սույն կետի առաջին մասին համապատասխան, կազմակերպության կողմից տեղափոխվելու դեպքում անդամ պետության՝ տրանսպորտի ոլորտի լիազորված մարմնի գրավոր հաստատման մեջ լրացուցիչ նշվում է այդ կազմակերպության անվանումը:

ՄՃՓ գրքույկների ձևաթղթերը հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայման է Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միության կամ անդամ պետության՝ ՄՃՓ կոնվենցիայի շրջանակներում երաշխիքային միավորման այն գրավոր փաստաթղթերի ներկայացումը մաքսային մարմին, որտեղ նշվում են Միության մաքսային սահմանով տեղափոխվող ՄՃՓ գրքույկների ձևաթղթերի տեսակների ցանկերը, դրանց քանակը, համարների միջակայքը, ՄՃՓ գրքույկների ձևաթղթերն ստացողը և ուղարկողը, ինչպես նաև ՄՃՓ գրքույկների ձևաթղթերը տեղափոխող կազմակերպության անվանումը:»: