ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
27 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 227 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրվող՝ գյուղատնտեսության համար նախատեսված մեքենաները և սարքավորումները երրորդ երկրների շուկաներ արտահանելու զարգացմանն ուղղված միջոցառումների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրվող՝ գյուղատնտեսության համար նախատեսված մեքենաները և սարքավորումները երրորդ երկրների շուկաներ արտահանելու զարգացմանն ուղղված միջոցառումների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսության համար նախատեսված մեքենաների և սարքավորումների արտադրությունը զարգացնելու համար պայմաններ ստեղծելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշումը և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններն իրագործելու նպատակներով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում, այդ թվում՝ համատեղ արտադրանքի արտադրության կոոպերացիոն շղթաների շրջանակներում արտադրվող՝ գյուղատնտեսության համար նախատեսված մեքենաները և սարքավորումները (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանք) երրորդ երկրների շուկաներ արտահանումը զարգացնելու համար պայմաններ ստեղծելու նպատակներով՝
1. Անդամ պետությունների կառավարություններին՝
ա) արտահանմանն ուղղված գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքի արտադրությունը զարգացնելու ընթացքում հաշվի առնել ցանկը՝ համաձայն հավելվածի.
բ) գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքն արտահանողներին տեղեկատվական-խորհրդատվական աջակցություն ապահովելու նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել արտահանմանն ուղղված գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքն արտադրողների ցանկը (նշելով այդ արտադրողների պաշտոնական կայքերը)՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում այն զետեղելու համար.
գ) անդամ պետությունների՝ արտահանման վարկային ազգային գործակալությունների և զարգացման բանկերի հետ համատեղ վերլուծել Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին ու կանոններին համապատասխանող՝ գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքն արտահանելու ֆինանսական աջակցության արտոնյալ մեխանիզմների զարգացմանն ուղղված միջոցների իրագործման հնարավորությունը՝ ներառյալ
երրորդ երկրների շուկաներ գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքն արտահանելու ժամանակ արտահանման վարկային ազգային գործակալությունների միջև արտահանման ռիսկերի ապահովագրումը և վերաապահովագրումը.
արտահանումը ֆինանսավորելու մասնագիտացված ծրագրերի ստեղծումն ու զարգացումը.
տարբեր անդամ պետություններում արտադրվող գյուղատնտեսական մեքենաշինության արտահանվող արտադրանքի տեխնիկական սպասարկման համար սպասարկման ցանցերի ստեղծումն ու զարգացումը.
դիլերային կենտրոնների և վարկային կազմակերպությունների հետ գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքի վարկավորման հատուկ ծրագրերի համատեղ մշակումը.
դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ վերլուծել հետևյալի հնարավորությունը՝
թողարկվող արտադրանքը ցուցադրելու հնարավորությամբ մասնագիտացված միջազգային ցուցահանդեսներին, այդ թվում՝ «Ագրոսալոն-2018» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանք արտադրողների մասնակցության ընդլայնում.
մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը՝ գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանք արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ միջոցառումների և բիզնես-առաքելությունների 2018 թվականի համատեղ ծրագրի նախապատրաստում.
օժանդակություն՝ երրորդ երկրների տարածքներում գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքի համապատասխանության հաստատմանը.
ներմուծող պետություններում գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքի ներկայացուցչությունների ցանցի զարգացում.
գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքն արտահանողներին տեղեկատվական-խորհրդատվական աջակցության ապահովում։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի ի թիվ կարգադրության |
ՑԱՆԿ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ՇՂԹԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՀԱՄԱՐՎՈՂ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
1. Տափաններ սկավառակաձև
2. Կոմբայններ՝ հացահատիկահավաք, կերահավաք և սիլոսահավաք` ներառյալ կախովի սարքավորումները
3. Մեքենաներ՝ հանքային և օրգանական պարարտանյութեր ներմուծելու համար
4. Գութաններ
5. Մամլիչ-հավաքիչներ
6. Փխրիչներ և կուլտիվատորներ
7. Տրակտորներ՝ գյուղատնտեսական աշխատանքների համար
8. Կցորդներ
9. Կերաբաշխիչներ
10. Հողամշակման ագրեգատներ
11. Գյուղատնտեսության համար նախատեսված մեքենաների և սարքավորումների այլ տեսակներ