Basic information
Number
N 984-Ն
Type
Որոշում
Act type
Base act (04.08.2005-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.08.03/49(421) Հոդ.943
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.07.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.07.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
19.07.2005
Effective date
04.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հուլիսի 2005 թվականի N 984-Ն

ՇԵՆՔԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ոսկեհատի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովտի  ուսանողական հանրակացարանների շենքերը հետ վերցնել և անհատույց օտարել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ոսկեհատի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովտի գյուղական համայնքներին:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ մեկամսյա ժամկետում համապատասխան գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի նվիրատվության պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` պետական գրանցման ծախսերը կատարելով  գյուղական համայնքների միջոցների հաշվին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիան վերակազմակերպելու մասին» N 471 որոշմանը կից ցանկի 9-րդ և 10-րդ կետերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 9
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation