Basic information
Number
N 999-Ն
Type
Որոշում
Act type
Base act (01.08.2005-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.08.10/50(422) Հոդ.955
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.07.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.07.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
27.07.2005
Effective date
01.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հուլիսի 2005 թվականի N 999-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1190-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման համար նախատեսված միջոցներն արդյունավետ օգտագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների աշխատանքի վարձատրության կարգը հաստատելու մասին» N 1190-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետում «ամսական 85.0 հազ. դրամի» և «53.0 հազ. դրամի չափով» բառերը համապատասխանաբար փոխարինել «ամսական 50.0 հազ. դրամի» և «35.0 հազ. դրամի չափով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի օգոստոսի 1-ից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 16
Երևան