ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
30 հունիսի 2017 թվականի |
թիվ 71 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության լավագույն գործելակերպերի կիրարկման ու կիրառման նպատակահարմարության մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հանձնարարականի նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
« » ի 2017 թվականի |
թիվ |
քաղ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) լավագույն գործելակերպերի կիրարկման ու կիրառման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը՝
հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 4-րդ հոդվածի և 18-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները,
ընդգծելով Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տնտեսությունների կայուն զարգացման համար պայմաններ ստեղծելու կարևորությունը՝ դրանց քաղաքացիների կենսամակարդակը բարձրացնելու նպատակով,
ընդունելով, որ Միության շրջանակներում ՏՀԶԿ-ի լավագույն գործելակերպերի ներդրումը կնպաստի գլոբալ տնտեսության պայմաններում անդամ պետությունների տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, համագործակցության և մրցունակության բարձրացման խնդիրների լուծմանը,
հանձնարարում է անդամ պետություններին՝ Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից հիմք ընդունել հետևյալի նպատակահարմարությունը՝
հետևյալի դիտարկում՝
ՏՀԶԿ-ի ստանդարտների կիրարկման հնարավորությունը՝ հաշվի առնելով անդամ պետություններում սոցիալ-տնտեսական զարգացման և իրավական կարգավորման առանձնահատկությունները, ինչպես նաև՝ ՏՀԶԿ-ի հետ անդամ պետությունների համագործակցության փորձը.
Միության և ՏՀԶԿ-ի միջև ինստիտուցիոնալ փոխգործակցության զարգացման հնարավորությունը՝ խորհրդակցությունների անցկացման միջոցով, այդ թվում՝ ներգրավելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներին մասնակցելու ֆորումներին, ՏՀԶԿ-ի աշխատանքային մարմինների նիստերին և ՏՀԶԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից անցկացվող տարեկան հանդիպումներին.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում անդամ պետությունների խորհրդակցությունների անցկացման հնարավորությունը (անհրաժեշտության դեպքում) ՏՀԶԿ-ի գործիքների կիրառման առնչությամբ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ սերմերի սերտիֆիկացման, տրակտորների, քիմիկատների հետազոտության համար պատշաճ լաբորատոր գործելակերպի ոլորտում.
Միությունը միջազգային կապերի համակարգում դիրքավորելու հնարավորությունը ՏՀԶԿ-ի և ՏՀԶԿ անդամ պետությունների հետ փոխգործակցելիս, ինչպես նաև դրա գործառույթներն ու լիազորությունները պարզաբանելու հնարավորությունը.
Միության շրջանակներում ՏՀԶԿ-ի փորձարկումների ղեկավար սկզբունքների և ՏՀԶԿ-ի պատշաճ լաբորատոր գործելակերպի սկզբունքների կիրառման հնարավորությունը քիմիական նյութերի ոչ կլինիկական հետազոտություններ անցկացնելիս՝ ՏՀԶԿ-ի MAD (Mutual Acceptance of Data) տվյալների փոխադարձ ճանաչման համակարգին միանալու հնարավորությունն ապահովելու նպատակով.
ՏՀԶԿ-ի հանձնարարականներին համապատասխան՝ ինչպես անդամ պետություններում և Միության շրջանակներում ընդունվող ակտերի նախագծերի կարգավորող ներգործության, այնպես էլ այդպիսի ընդունված ակտերի փաստացի ներգործության գնահատման անցկացման գործելակերպի զարգացման հնարավորությունը.
ՏՀԶԿ-ի լավագույն գործելակերպերի կիրառման հնարավորությունը վիճակագրության ոլորտում, այդ թվում՝ Միության շրջանակներում կիրառվող համապատասխան մեթոդաբանության կատարելագործման նպատակով.
հետևյալի ուսումնասիրում՝
ՏՀԶԿ-ի հարթակում միջազգային հակամրցակցային գործելակերպերի հետ արդյունավետ պայքարի գլոբալ մեխանիզմների ստեղծման նախաձեռնությունը.
ՏՀԶԿ-ի TFI (Trade Facilitation Indicators) առևտրի արարողակարգերի պարզեցման ցուցանիշների և ՏՀԶԿ-ի STRI (Services Trade Restrictiveness Index) ծառայությունների առևտրի սահմանափակման ինդեքսի կիրառման հնարավորությունը՝ Միությունում ապրանքների և ծառայությունների տեղաշարժման ազատության մակարդակի գնահատման համար, ինչպես նաև դրանք անդամ պետություններից երրորդ երկրներ արտահանելիս, այդ թվում՝ բոլոր անդամ պետությունների մասով տվյալ ցուցանիշներում տեղեկատվության ներառման հնարավորությունը.
մրցակցության պաշտպանության ոլորտում ՏՀԶԿ-ի հանձնարարականների և լավագույն գործելակերպերի կիրարկման հնարավորությունը.
անդամ պետություններում «էկոլոգիական» և «ածխածնային» կարգավորման ոլորտում մոտեցումների մերձեցման ուղիները՝ հաշվի առնելով Միության էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորումը.
ՏՀԶԿ-ի կանաչ աճի ռազմավարության զարգացման և ՏՀԶԿ նորարարական ռազմավարության զարգացման նպատակով մշակված ՏՀԶԿ-ի հանձնարարականների և լավագույն գործելակերպերի կիրարկման հեռանկարները՝ անդամ պետությունների տնտեսությունների էներգաարդյունավետության, էներգաանվտանգության բարձրացման և էներգատարության նվազեցման նպատակով, ինչպես նաև «կանաչ» տեխնոլոգիաների փոխանցման, երկրորդային թափոնների շուկայի զարգացման, նորարարությունների խթանման և «կանաչ» աշխատանքային տեղերի ստեղծման նպատակներով.
Հարկային գործերով փոխադարձ վարչական օգնության մասին ՏՀԶԿ-ի կոնվենցիային, Ֆինանսական հաշվառման մասով տեղեկատվության ավտոմատ կերպով փոխանակման մասին իրավասու մարմինների բազմակողմանի համաձայնագրին, Երկրների միջև հաշվետվությունների ավտոմատ կերպով փոխանակման մասին իրավասու մարմինների բազմակողմանի համաձայնագրին միանալու հարցը, ինչպես նաև հարկային տեղեկատվության փոխանակման և հարկային վարչարարության ոլորտում ՏՀԶԿ-ի գործելակերպերի կիրարկման հարցը.
ՏՀԶԿ-ի և Համաշխարհային բանկի նորարարական քաղաքականության հարթակի կիրառման գործելակերպի օգտագործման հնարավորությունը Միության շրջանակներում գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում միասնական տեղեկատվական-անալիտիկ ռեսուրսի զարգացման մասով գործունեություն իրականացնելիս.
«խելացի մասնագիտացման» ոլորտում ՏՀԶԿ-ի լավագույն գործելակերպերի կիրառման հնարավորությունը՝ Միության շրջանակներում տարածաշրջանային քաղաքականության մոտեցումների մերձեցման և առողջ մրցակցության խթանման նպատակով.
հեռանկարային շուկաների և տեխնոլոգիաների զարգացման երկարաժամկետ սցենարային կանխատեսումների մշակման անհրաժեշտության հարցը՝ անդամ պետություններում պետական օժանդակության և համագործակցության գերակայությունների սահմանման համար, այդ թվում՝ Ֆորսայթի ոլորտում ՏՀԶԿ-ի փորձի հիման վրա.
ՏՀԶԿ-ի լավագույն գործելակերպերը հաշվի առնելու հնարավորությունը, այդ թվում՝
շուկայի կարգավորման գնահատման մասով ՏՀԶԿ-ի մեթոդիկան Միության շրջանակներում փոխադարձ առևտրում ներքին խոչընդոտների վերլուծության մեթոդիկան մշակելիս.
ծառայությունների առևտրի, ներդրումների, հիմնադրման և գործունեության, մրցակցության, թվային տնտեսության զարգացման, էկոլոգիայի, աշխատանքային ստանդարտների, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում գործելակերպերը երրորդ երկրների հետ Միության միջազգային պայմանագրերի նախագծերը մշակելիս.
ներառական աշխատաշուկայի ստեղծման հարցերին վերաբերող ՏՀԶԿ-ի հանձնարարականները.
ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ կարգավորման հարցերին վերաբերող ՏՀԶԿ-ի հանձնարարականները, այդ թվում՝ ծառայությունների առևտուրն ազատականացնելիս.
օտարերկրյա ներդրումների մասով ՏՀԶԿ-ի հայտարարագրի, բազմազգ ձեռնարկությունների համար ՏՀԶԿ-ի ղեկավար սկզբունքների և ՏՀԶԿ-ի կորպորատիվ կառավարման սկզբունքների դրույթները, այդ թվում՝ պետական ձեռնարկությունների համար երրորդ երկրների հետ Միության ակտեր և Միության միջազգային պայմանագրեր, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրության ակտեր մշակելիս.
սերմերի սորտային սերտիֆիկացման ՏՀԶԿ-ի սխեմաները Միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային հատկանիշների որոշման միասնական մեթոդներ մշակելիս.
ՏՀԶԿ-ի փորձը՝ ուղղված անձնական տվյալների մշակման և պաշտպանության նվազագույն պահանջներ սահմանելու առնչությամբ միասնական մոտեցումների սահմանմանը, սպամի դեմ պայքարին և Ինտերնետ տեղեկատվական հեռահաղորդակցման ցանցի բաց լինելու, էլեկտրոնային առևտրում տեղեկատվական անվտանգության ռիսկերը նվազեցնելու և սպառողների իրավունքները պաշտպանելու ապահովմանը, Միության թվային օրակարգի զարգացման մասով գործունեություն իրականացնելիս.
ՏՀԶԿ-ի հանձնարարականները՝ Միության շրջանակներում համապատասխան աշխատանք կատարելիս ավելացված արժեքի գլոբալ շղթաներում անդամ պետությունների մասնակցության արդյունավետության բարձրացման և, հաշվի առնելով անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության գերակայությունները, ավելացված արժեքի միջազգային շղթաներում ներկառուցման մասով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |