Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Incorporation (24.01.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.01.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

24 հունվարի 2017 թվականի

թիվ 7

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ««ԱՆՏԻԿՈՆՏՐԱՖԱԿՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական միջկառավարական խորհրդի ««Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումի մասին» կարգադրության նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    » ի 2016 թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ««ԱՆՏԻԿՈՆՏՐԱՖԱԿՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի ««Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    » ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

«ԱՆՏԻԿՈՆՏՐԱՖԱԿՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 89-րդ և 91-րդ հոդվածների իրագործման, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության և արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքի անօրինական շրջանառությանը հակազդելու ոլորտում արդյունավետ մեթոդների և մեխանիզմների մշակման ապահովման, ապրանքների և ծառայությունների շուկայում բարեխիղճ մրցակցության համար բարենպաստ պայմանների ստեղծման, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար խոչընդոտների վերացման, ինչպես նաև տվյալ ուղղությամբ միջազգային համագործակցության զարգացման նպատակներով`

1. Համաձայնություն տալ Ռուսաստանի Դաշնության՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) տարեկան ռոտացիայի սկզբունքով գիտագործնական և ցուցահանդեսային միջոցառում՝ պետական իշխանության մարմինների, հանրային, գիտական և կրթական հաստատությունների, իրավատերերի, արտադրողների և այլ շահագրգիռ անձանց համար երկխոսության արդյունավետ հրապարակ հանդիսացող «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորում անցկացնելու առաջարկին:

2. Սահմանել, որ «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումի կազմակերպումն ու անցկացումն իրականացվում են այն անդամ պետության կողմից, որի ներկայացուցիչը նախագահում է Եվրասիական միջկառավարական խորհրդին:

3. Անդամ պետությունների կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ «Անտիկոնտրաֆակտ» կեղծված արտադրանքի անօրինական շրջանառությանը հակազդելու գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջազգային ասոցիացիայի հետ փոխգործակցությամբ աջակցություն ցուցաբերել «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումի կազմակերպմանն ու անցկացմանը (այդ թվում՝ այդ նպատակներով անդամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցության համակարգմանն ու ապահովմանը):

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ մշակել «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումի մասին դրույթի նախագիծը և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`