Basic information
Number
N 1165-Ն
Type
Որոշում
Act type
Base act (26.08.2005-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.08.25/55(427) Հոդ.1063
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.08.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.08.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
15.08.2005
Effective date
26.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 օգոստոսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 օգոստոսի 2005 թվականի N 1165-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1922-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի  Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված ծրագրի 269-րդ կետի 4-րդ սյունակում «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 4-ամսյա ժամկետում» բառերը փոխարինել «դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ     

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 9
     Երևան