Basic information
Number
ՀՕ-72
Type
Օրենք
Act type
Base act (08.08.1993-09.08.2014)
Status
Չի գործում
Source
ՀՀԳԽՏ 1993/14 (1042) 31 հուլիս,
Enactment organisation
Գերագույն խորհուրդ
Enactment date
26.07.1993
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
26.07.1993
Effective date
08.08.1993
Interrupt date
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «06» հուլիսի 1993 թ. Հ.Ն-0891-I

 

ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, բնական և հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև արտասահմանյան երկրների հետ գիտատեխնիկական, տնտեսական և մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում` Մարտական խաչ շքանշանից հետո:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 26 հուլիսի 1993 թ.
ՀՕ-72