«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2005 թվականի N 1420-Ն
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական, քրեակատարողական ծառայության հատուկ կոչումների, ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին՝ համաձայն հավելվածի:
2. Դատախազությունում ծառայություն անցած և դասային աստիճան ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է տվյալ պաշտոնին համապատասխանող ոստիկանության կոչում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
|
Հավելված |
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻՆ
|
Ոստիկանության կոչումները |
Զինված ուժերում շնորհված զինվորական կոչումները |
Ազգային անվտանգության ծառայությունում շնորհված զինվորական կոչումները |
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում շնորհված հատուկ կոչումները |
Զինված ուժերի պահեստազորի կոչումները |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
Ոստիկանության գնդապետ |
գնդապետ |
գնդապետ |
արդարադատության գնդապետ |
պահեստազորի գնդապետ |
|
Ոստիկանության փոխգնդապետ |
փոխգնդապետ |
փոխգնդապետ |
արդարադատության փոխգնդապետ |
պահեստազորի փոխգնդապետ |
|
Ոստիկանության մայոր |
մայոր |
մայոր |
արդարադատության մայոր |
պահեստազորի մայոր |
|
Ոստիկանության կապիտան |
կապիտան |
կապիտան |
արդարադատության կապիտան |
պահեստազորի կապիտան |
|
Ոստիկանության ավագ լեյտենանտ |
ավագ լեյտենանտ |
ավագ լեյտենանտ |
արդարադատության ավագ լեյտենանտ |
պահեստազորի ավագ լեյտենանտ |
|
Ոստիկանության լեյտենանտ |
լեյտենանտ |
լեյտենանտ |
արդարադատության լեյտենանտ |
պահեստազորի լեյտենանտ |
|
Ոստիկանության կրտսեր լեյտենանտ |
- |
- |
արդարադատության կրտսեր լեյտենանտ |
- |
|
Ոստիկանության ավագ ենթասպա |
ավագ ենթասպա |
ավագ ենթասպա |
արդարադատության ավագ ենթասպա |
պահեստազորի ավագ ենթասպա |
|
Ոստիկանության ենթասպա |
ենթասպա |
ենթասպա |
արդարադատության ենթասպա |
պահեստազորի ենթասպա |
|
Ոստիկանության ավագ |
ավագ |
- |
արդարադատության ավագ |
պահեստազորի ավագ |
|
Ոստիկանության ավագ սերժանտ |
ավագ սերժանտ |
- |
արդարադատության ավագ սերժանտ |
պահեստազորի ավագ սերժանտ |
|
Ոստիկանության սերժանտ |
սերժանտ |
- |
արդարադատության սերժանտ |
պահեստազորի սերժանտ |
|
Ոստիկանության կրտսեր սերժանտ |
կրտսեր սերժանտ |
- |
արդարադատության կրտսեր սերժանտ |
պահեստազորի կրտսեր սերժանտ |
|
- |
եֆրեյտոր |
- |
արդարադատության եֆրեյտոր |
պահեստազորի եֆրեյտոր |
|
- |
շարքային |
- |
արդարադատության շարքային |
պահեստազորի շարքային |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 24.12.2009, N 1501-Ն | 31.12.2009, N 1420-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|