Basic information
Number
N 1453-Ն
Type
Որոշում
Act type
Base act (08.10.2005-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.09.28/61(433) Հոդ.1185
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.09.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.09.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
14.09.2005
Effective date
08.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2005 թվականի N 1453-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն  հավելվածի:

3. 2004 թվականի 4-րդ եռամսյակում ավտոլցավորման կայաններից վերցված բենզինի և դիզելային վառելիքի, ինչպես նաև պարենային տարբեր արտադրատեսակների փորձանմուշների ստուգումների գծով առաջացած պարտքերի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը հատկացնել 2676.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005  թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական  դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. սեպտեմբերի 10
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 8-ի N 1453-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի
N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

Խումբը

Ենթախումբը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

տարի

     ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

   

այդ թվում`

 

13

   ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 (2676.6)

   

այդ թվում`

 
 

05

 Ընդհանուր բնույթի տնտեսական այլ ծառայություններ 

(2676.6)

   

այդ թվում`

 
     03.ՀՀ 2005 թվականի տեխնիկական կանոնակարգերի
 պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի
 պահպանման վերահսկողության պետական ծրագիր
(2676.6)
     ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

(2676.6)

     Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ

(2676.6)

14

   ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

2676.6

   

այդ թվում`

 
 

06

 Այլ ծրագրեր

2676.6

   

այդ թվում`

 
     01.ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

2676.6


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation