Գլխավոր տեղեկություն
Համար
N 412-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (21.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
20.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2020 թվականի N 412-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 10,301,359 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հունիսի 8-ի N ՀՀ/ԱՖՎ-06/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության շենքի տանիքի վրա ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 2,406,120 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ֆրիներջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07620452) 2020 թվականի հունիսի 8-ի N ՀՀ/ԱՖՎ-06/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տանիքի վրա ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 4,138,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի հունիսի 8-ի N ԱՀ/ԱՖՎ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քռասնիի համայնքային կենտրոնի և դպրոցի տանիքների վրա ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 3,757,239 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հուլիսի 20

Երևան

 

 Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 20-ի N 412-Ա

որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

1.

Ծրագրի նպատակը

Էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Տիչինայի փող., 3-րդ նրբ., 2 հասցեում գտնվող «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քռասնիի համայնքային կենտրոնի և դպրոցի տանիքներին այլընտրանքային արևային (ON GRID) ֆոտովոլտային կայանների տեղադրում:

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն Երևան քաղաք, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, Նոյեմբերյան քաղաք և Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քռասնի համայնք. բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 10,301,359 դրամ, որից Երևան քաղաքի Տիչինայի փող., 3-րդ նրբ., 2 հասցեում գտնվող «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում` 2,406,120 դրամ, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ-ի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում ՝ 4,138,000 դրամ և Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քռասնիի համայնքային կենտրոնի և դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում ՝ 3,757,239 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն և Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քռասնիի համայնքային կենտրոն և դպրոց

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագրերը նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունում՝ 2020 թ. հուլիսի 13-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 14-ը, Տավուշի մարզի «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ»-ում՝ 2020 թ. հուլիսի 13-ից մինչև 2020 թ. սեպտեմբերի 14-ը և Ասկերանի շրջանի Քռասնիի համայնքային կենտրոնում և դպրոցում՝ 2020 թ. հուլիսի 13-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 14-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Տիչինայի փող., 3-րդ նրբ., 2 հասցեում գտնվող «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ-ի և «Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քռասնիի համայնքային կենտրոնի և դպրոցի տանիքներին այլընտրանքային արևային (ON GRID) ֆոտովոլտային կայանների տեղադրում. արժեքը՝ 10,301,359 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Այլընտրանքային (ON GRID) ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ 10,301,359 դրամ

11.

Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան