ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2019 թվականի N 1955-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1247-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 5 հավելվածի 2-րդ կետը`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող` մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1247-Ա որոշումը:
2. Հաստատել ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 2019 թ. դեկտեմբերի 25 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 1955-Ա որոշման | 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Տ. Խաչատրյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ) | 
| Ա. Ավանեսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | 
| Ա. Պողոսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | 
| Ա. Խաչատրյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար | 
| Ա. Անտոնյան | - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ | 
| Լ. Օհանեսյան | - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ) | 
| Մ. Վարդանյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ | 
| Ս. Ներսիսյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային գործառնությունների կազմակերպման և հսկողության բաժնի պետ | 
| Ա. Եգանյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) | 
(հավելվածը փոփ. 27.07.20 N 848-Ա)
| Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար | Է. Աղաջանյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|