Basic information
Number
N 1282-Ն
Type
Որոշում
Act type
Base act (13.08.2020-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 03.08.2020
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
30.07.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
03.08.2020
Effective date
13.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2020 թվականի N 1282-Ն

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 19-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և Ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ` ընդհանուր ժողովի հանձնաժողովներ) դատավոր չհանդիսացող անդամի գործունեության համար հատուցման ամսական չափ սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի յոթնապատիկի չափով:

2. Ընդհանուր ժողովի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամին հատուցման տրամադրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը` դեպարտամենտի և ընդհանուր ժողովի հանձնաժողովների ոչ դատավոր անդամի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Պայմանագիրը կնքվում է ընդհանուր ժողովի կողմից համապատասխան հանձնաժողովի ոչ դատավոր անդամին ընտրելու մասին որոշում կայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում.

3. Հատուցումը վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև հաջորդ ամսվա 5-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 3

Երևան

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2020 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation