Basic information
Number
ՀՕ-487-Ն
Type
Օրենք
Act type
Base act (21.11.2020-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2020.11.16-2020.11.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.11.2020
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
19.11.2020
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
20.11.2020
Effective date
21.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի նոյեմբերի 19-ին

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասը՝

1) «տեղափոխելու» բառից հետո լրացնել «կամ գերության մեջ գտնվելու» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասի համաձայն՝ գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափը պահպանվում է, և դրա վճարումն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով միայն այն դեպքում, երբ զինծառայողի կողմից գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի՝ զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու և (կամ) կամովին գերի հանձնվելու հետևանք չէ, կամ եթե առկա չէ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 382-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական վարույթ:»:

 

Հոդված 2.

Եզրափակիչ մաս

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգավորումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 60 օրացուցային օրվա ընթացքում։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. նոյեմբերի 20

Երևան

ՀՕ-487-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 նոյեմբերի 2020 թվական: