ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 1998 թվականի N 84
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 375 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի օգոստոսի 11-ի «Ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձրության վրա գտնվող Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» N 375 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
| որոշմամբ հաստատված ցանկը լրացնել հետևյալ բնակավայրով` | |
| Արագածոտնի մարզում` «Շղարշիկ գյուղ | 2005»: | 
 
| Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ռ. Քոչարյան |