041.0249.14.05.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 1998 թվականի N 249
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը և հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կանոնադրությունը.
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության սպասարկումը:
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության սպասարկումն ապահովելու նպատակով 417 LL 01 պետհամարանիշի ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենան հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի մասին» N 164 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությունը և 3-րդ կետը, 1997 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի մասին» N 501 որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, 1997 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 542 որոշման 1-ին կետը և 1998 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 20-ի N 542 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 95 որոշումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
|
Հավելված | |
|
| |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Է. Սանդոյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
| Գ. Եգանյան | - | ՀՀ սոցիալական ապահովության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
| Դ. Զադոյան | - | ՀՀ տարածքային կառավարման նախարար |
| Լ. Մկրտչյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարար |
| Վ. Մովսիսյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարար |
| Գ. Ստամբոլցյան | - | ՀՀ առողջապահության նախարար |
| Ա. Ասլիկյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
| Հ. Հարությունյան | - | ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ |
| Ա. Բայբուրդյան | - | ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
| Է. Մուրադյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
| Ա. Շահնազարյան | - | ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ |
| Մ. Պետրոսյան | - | ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
| Տ. Պետրոսյան | - | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
| Ա. Թումանյան | - | ՀՀ հարկային տեսչության պետ |
| Մ. Մակարյան | - | ՀՀ մաքսային վարչության պետ |
| Կ. Արեյան | - | Երևանի քաղաքապետի տեղակալ |
| Կ. Հայրապետյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ |
| Ն. Հակոբյան | - | Կանանց հանրապետական խորհրդի նախագահ |
| Գ. Բոշյան | - | Հայաստանի կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար |
| Ա. Պետրոսյան | - | «Հայ օգնության միություն» Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի |
| Ա. Վարդանյան | - | «Ամերիկայի հայկական համագումարի» Երևանի գրասենյակի տնօրեն |
| Վ. Եպիսկոպոս Այքազյան |
- | Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի «Հայ օգնության ֆոնդի» Երևանի մասնաճյուղի տնօրեն |
| Ա. Ղազարյան | - | Հայ բարեգործական ընդհանուր միության Երևանի գրասենյակի տնօրեն |
| Մ. Տերտերյան | - | «Ազնավուրը` Հայաստանին» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն |
| Կ. Գևորգյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության կոորդինացման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
|
|
Շ. Կարամանուկյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 13.09.1999, N 574 | 10.10.1999, N 249 | |
| 23.06.1998, N 361 | 10.07.1998, N 249 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|