Basic information
Number
ՀՕ-159-Ն
Type
Օրենք
Act type
Base act (23.10.2021-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 20.04.2021
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
24.03.2021
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
17.04.2021
Effective date
23.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

        

Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին

            

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․«Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ոստիկանության պետի կամ տեղակալի հանձնարարությամբ ծառայողական քննության նյութերը (համապատասխան եզրակացությամբ) ուղարկվում են հակակոռուպցիոն կոմիտե` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված հանցավոր արարքների վերաբերյալ դեպքերով կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններ՝ պետական ծառայություն իրականացնող անձանց այլ հանցագործությունների վերաբերյալ դեպքերով:»:

       

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում՝

 1) 1-ին մասի`

ա. «ա» կետի «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի կամ ազգային անվտանգության մարմինների» բառերով,

բ. «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«զ) եթե ոստիկանության ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին հաղորդումը (դիմումը) միաժամանակ հասցեագրված է ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության դատախազությանը, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին կամ ազգային անվտանգության մարմիններին:».

2) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտե կամ ազգային անվտանգության մարմիններ» բառերով:

          

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից։

             

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. ապրիլի 17
Երևան
ՀՕ-159-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2021 թվական: