Basic information
Number
ՀՕ-183-Ն
Type
Օրենք
Act type
Base act (07.05.2021-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.05.2021
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
28.04.2021
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
05.05.2021
Effective date
07.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի ապրիլի 28-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի 13.1-ին հոդվածը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սահմանադրությամբ կամ օրենքով որոշակի պաշտոն ստանձնելու համար միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահանջ սահմանված լինելու դեպքում այդպիսի պաշտոնին հավակնող անձը պարտավոր է այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ նախկինում ունեցած լինելու մասին տեղեկությունը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին հայտնել այլ պետության քաղաքացի չհանդիսանալու վերաբերյալ տեղեկանք ստանալու նպատակով դիմում ներկայացնելիս, իսկ այդպիսի պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնավարման ընթացքում այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում՝ այլ պետության քաղաքացիություն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում։ Այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին հայտարարության ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը։»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Կառավարության լիազորած մարմինը սահմանում է այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին հայտարարության ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մայիսի 5
Երևան
ՀՕ-183-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2021 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation