Գլխավոր տեղեկություն
Համար
N 396-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (14.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
13.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
13.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

N 396-Ա

 

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՄԵՆ ԵՐԶԻՆԳՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 10,920,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արմեն Երզինգյանի համար տան պատրաստում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 396-Ա որոշման

 

«Արմեն Երզինգյանի համար տան կառուցում»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Բնակարանային նորմալ պայմանների ապահովում 1-ին խմբի հաշմանդամ (երկու ոտքերը ծնկից վերև անդամահատված են) Արմեն Դանիելի Երզինգյանի բազմազավակ ընտանիքի համար

/ընտանիքում մեծանում են չորսը տղա երեխաներ/:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա):

4.

Ծրագիրը կատարողը

«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արարատի մարզ, Նոր Խարբերդ համայնք, 21-րդ փողոց 10/1, բնակարանաշինության բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

10,920,000 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Արմեն Դանիելի Երզինգյան, Արարատի մարզ, Նոր Խարբերդ, 21-րդ փողոց 10/1:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թվականի մայիսի 25-ից մինչև նոյեմբերի 30-ը:

9.

Միջոցառումների նկարագրու- թյունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը

Նախագծանախահաշվային աշխատանքներ – 420,000 դրամ Կապիտալ շինարարական աշխատանքներ – 10,500,000 դրամ

10.

Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Նախագծանախահաշվային աշխատանքներ – 420,000 դրամ, Շինարարական աշխատանքներ – 2,930,000 դրամ, Շինարարական նյութեր, գործիքներ – 7,570,000 դրամ,

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Արարատի մարզ, Նոր Խարբերդի համայնքապետարան:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

                    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ