ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2021 թվականի N 1154-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1456-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների պարենային ապահովության կարգը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի N 706 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1456-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. N 1 հավելվածի՝ ա. NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 չափաքանակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«N 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՅՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
| NN ը/կ | Սննդամթերքի անվանումը | Մեկ մարդուն օրական հասանելիք մթերքի քանակը (գրամ) | Ծանոթագրություն | 
| 1. | Հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակի | 550 | հատկացվում է ամեն օր՝ ոչ պակաս 2 տեսակի, որից` 1 տեսակի լավաշ | 
| 2. | Ալյուր` ցորենի, 1-ին տեսակի | 5 | |
| 3. | Ձավարեղեն (տարբեր) | 120 | |
| 4. | Մակարոնեղեն | 40 | |
| 5. | Միս` տավարի, ոսկրոտ | 105 | |
| 6. | Միս` խոզի, ոսկրոտ | 70 | |
| 7. | Միս` հավի | 40 | |
| 8. | Եփած երշիկեղեն (նրբերշիկ, սարդելկա, երշիկ և այլն) | 30 | հատկացվում է շաբաթվա ընթացքում երկու անգամ | 
| 9. | Ճարպ (սալ) | 20 | հատկացվում է շաբաթվա ընթացքում երկու անգամ | 
| 10. | Ձուկ՝ առանց գլխի | 150 | հատկացվում է շաբաթվա ընթացքում երկու անգամ | 
| 11. | Բուսական յուղ (ձեթ) | 20 | |
| 12. | Կարագ՝ սերուցքային | 30 | |
| 13. | Գլուխ պանիր | 20 | |
| 14. | Խտացրած կաթ՝ շաքարով | 30 | |
| 15. | Մածուն | 250 | հատկացվում է շաբաթվա ընթացքում երեք անգամ | 
| 16. | Թթվասեր | 20 | հատկացվում է շաբաթվա ընթացքում երկու անգամ | 
| 17. | Կաթնաշոռ | 10 | հատկացվում է շաբաթվա ընթացքում երկու անգամ | 
| 18. | Հավի ձու | 4 հատ | ձվի հատկացումը պետք է իրականացվի շաբաթական 4 անգամ | 
| 19. | Շաքարավազ | 40 | |
| 20. | Կերակրի աղ | 10 | |
| 21. | Թեյ | 1 | |
| 22. | Բնական կամ լուծվող սուրճ | 3 | հատկացվում է շաբաթվա ընթացքում երեք անգամ | 
| 23. | Դափնե տերև | 0,1 | |
| 24. | Պղպեղ՝ կարմիր | 0,2 | |
| 25. | Պղպեղ՝ սև | 0,2 | |
| 26. | Քացախ | 1 | |
| 27. | Տոմատի մածուկ | 6 | |
| 28. | Կետչուպ | 10 | |
| 29. | Կարտոֆիլ | 350 | |
| 30. | Կաղամբ (տարբեր տեսակի) | 130 | |
| 31. | Գազար | 50 | |
| 32. | Բազուկ | 30 | |
| 33. | Գլուխ սոխ | 50 | |
| 34. | Այլ բանջարեղեն (սմբուկ, դդմիկ, թարմ պղպեղ և այլն) | 250 | |
| 35. | Մրգահատապտղային բնական հյութեր և կոմպոտներ | 200 | հատկացում է ամեն օր, յուրաքանչյուր տեսակը` օրը մեջ | 
| 36. | Լոլիկ և վարունգ | 40 | հատկացվում է հուլիսսեպտեմբեր ամիսներին թարմ վիճակում, իսկ մնացած ամիսներին` խառը մարինացված | 
| 37. | Չորացրած կանաչի (տարբեր) | 0.5 | |
| 38. | Մրգեր | 150 | հատկացվում է ըստ սեզոնայնության | 
| 39. | Մուրաբա (հոն, բալ, մորի) | 20 | հատկացվում է ամեն օր՝ ոչ պակա 2 տեսակի | 
| 40. | Մեղր և ջեմ | 20 | հատկացվում է հոկտեմբեր-ապրիլ ամիսը ներառյալ, յուրաքանչյուր օր՝ մեկ անվանում | 
| 41. | Վիտամին C | 0.1 | հատկացվում է հոկտեմբեր-ապրիլ ամիսը ներառյալ | 
1. Պետական բյուջեի միջոցների հաշվին N 1 չափաքանակներով ապահովվում են`
1) պարտադիր ժամկետային զինծառայողները.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) համակարգի սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողները, որոնք ծառայություն են անցնում անմիջականորեն պետական սահմանի վրա կամ մշտապես աշխատում են օդանավակայաններում, փորձադաշտերում, տեխնիկական և մեկնաթռիչքային կայաններում, ինչպես նաև զբաղվում են ինքնաթիռների, ուղղաթիռների անմիջական սպասարկմամբ.
3) ելնելով ծառայողական անհրաժեշտությունից՝ պետության հաշվին (անվճար) կերակրվելու անհրաժեշտություն ունեցող զորամասերի և անձնակազմի թվաքանակի տվյալները հաստատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով.
4) այն զինծառայողները, որոնք գտնվում են կարգապահական վաշտերում.
5) զինապարտները` վարժական հավաքների, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքների և զորախաղերի, ինչպես նաև ուսանողները` ուսումնական հավաքների ժամանակ.
6) հաստիքային նվագախմբի սաները.
7) զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները` զորամաս մեկնելու համար հավաքակայան ներկայանալու օրվանից.
8) զինկոմիսարիատներից և հավաքակայաններից զինվորական հոսպիտալներ բժշկական հետազոտման ուղարկվող քաղաքացիները.
9) Զինված ուժերի հոգևոր ծառայողները.
10) սպայական, ենթասպայական և շարքային կազմի պայմանագրային զինծառայողները, բանվոր ծառայողները` զորամասերում մարտավարաշարային հատուկ մասնագիտական պարապմունքների, հրամանատարական և մասնագիտական հավաքների, ինչպես նաև զորավարժությունների անցկացման ժամանակ, եթե այդ ժամանակամիջոցի համար լրացուցիչ հավելյալ վարձատրություն չի տրվում:
2. Ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձր տեղաբաշխված զորամասերի զինծառայողներին, բացի N 1 չափաքանակներից, լրացուցիչ հատկացվում են՝
| 1) կիսաապխտած կամ ապխտած երշիկեղեն` | 70 գ. | 
| 2) ճարպ (սալ)` | 20 գ. | 
| 3) թխվածքաբլիթ` | 40 գ. | 
| 4) խտացրած կաթ` շաքարով` | 20 գ: | 
3. Պատվո պահակային վաշտում ծառայող զինծառայողներին, բացի N 1 չափաքանակներից, լրացուցիչ հատկացվում են՝
| 1) միս՝ տավարի, խոզի` ոսկրոտ, հավի` | 100 գ. | 
| 2) կարագ՝ սերուցքային` | 10 գ. | 
| 3) խտացրած կաթ` շաքարով` | 15 գ: | 
4. Հաստիքային երաժշտական խմբերում ծառայություն անցնող պարտադիր ժամկետային զինծառայողներին (շարքայիններին), բացի N 1 չափաքանակներից, լրացուցիչ հատկացվում են՝
| 1) խտացրած կաթ` շաքարով` | 20 գ. | 
| 2) կարագ՝ սերուցքային` | 15 գ. | 
| 3) շաքարավազ` | 10 գ: | 
5. Այն պարտադիր ժամկետային զինծառայողներին (շարքայիններին), որոնք աշխատում (ծառայում) են թունավոր բաղադրամաս պարունակող վառելիքի առկայությամբ, բացի N 1 չափաքանակներից, լրացուցիչ հատկացվում են՝
| 1) միս՝ տավարի, խոզի` ոսկրոտ, հավի` | 55 գ. | 
| 2) կարագ՝ սերուցքային` | 25 գ. | 
| 3) խտացրած կաթ` շաքարով` | 20 գ: | 
6. Նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներին, բացի N 1 չափաքանակներից, լրացուցիչ հատկացվում է՝
| 1) կարագ՝ սերուցքային` | 10 գ: | 
7. Բանակի մարզիկների կենտրոնական ակումբի մարզիկներին, բացի հիմնական նորմայից, լրացուցիչ հատկացվում են՝
| 1) շաքարավազ` | 35 գ. | 
| 2) կարագ՝ սերուցքային` | 15 գ. | 
| 3) հավի ձու` | 10 հատ (շաբաթական). | 
| 4) հալած պանիր` | 30 գ. | 
| 5) բնական կամ լուծվող սուրճ` | 5 գ. | 
| 6) խտացրած կաթ` շաքարով` | 60 գ. | 
| 7) մրգահատապտղային բնական հյութեր և կոմպոտներ` | 200 գ: | 
8. «Փամբակ» լեռնաուսումնական կենտրոնում լեռնային պատրաստականության պարապմունքներ անցնող զինծառայողներին լրացուցիչ հատկացվում են՝
| 1) ձկան պահածո` | 40 գ. | 
| 2) խտացրած կաթ` | 20 գ: | 
9. Հատուկ հետախուզական ստորաբաժանումներում ծառայություն անցնող զինծառայողներին լրացուցիչ հատկացվում են՝
| 1) կիսաապխտած կամ ապխտած երշիկ` | 40 գ. | 
| 2) խտացրած կաթ` | 20 գ: | 
10. Գիշերային պահակային ծառայություն իրականացնող (ժամը` 00.00-06.00) զինծառայողներին լրացուցիչ հատկացվում են՝
| 1) թեյ` | 0,5 գ. | 
| 2) շաքարավազ` | 15 գ: | 
N 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
| NN ը/կ | Սննդամթերքի անվանումը | Մեկ մարդուն օրական հասանելիք մթերքի քանակը (գրամ) | 
| 1. | Ալյուր՝ 1‐ին տեսակի (450 գրամ հացի փոխարեն), կամ հացիկներ (գալետներ)` բանակային, 1-ին տեսակի ցորենի ալյուրից | 379 | 
| 250 | ||
| 2. | Բուսական պահածո՝ տարբեր տեսակի (2-րդ ճաշատեսակ) | 250 | 
| 3. | Մսաբուսական պահածո՝ տարբեր տեսակի (2-րդ ճաշատեսակ) | 250 | 
| 4. | Բանջարեղենային պահածո՝ տարբեր տեսակի (2-րդ ճաշատեսակ) | 250 | 
| 5. | Պահածոյացված ապուրներ՝ տարբեր տեսակի (1-ին ճաշատեսակ) | 300 | 
| 6. | Մսի պահածո | 150 | 
| 7. | Հավի փափկամիս՝ պահածոյացված | 100 | 
| 8. | Աղ դրած խոզի ճարպ` պահածոյացված | 50 | 
| 9. | Մրգային պովիդլո (ջեմ)՝ անհատական փաթեթավորմամբ | 30 | 
| 10. | Մեղր՝ անհատական փաթեթավորմամբ | 20 | 
| 11. | Շոկոլադ դառը՝ անհատական փաթեթավորմամբ | 30 | 
| 12. | Լուծվող սուրճ՝ անհատական փաթեթավորմամբ | 2 | 
| 13. | Թեյ՝ անհատական փաթեթավորմամբ | 4 | 
| 14. | Շաքարավազ՝ անհատական փաթեթավորմամբ | 60 | 
| 15. | Հյութ | 200 | 
| 16. | Հալած պանիր՝ մանրէազերծված | 50 | 
| 17. | Կերակրի աղ՝ անհատական փաթեթավորմամբ | 5 | 
| 18. | Սև պղպեղ՝ անհատական փաթեթավորմամբ | 1 | 
| 19. | Սպիրտայրոց | 3 հատ | 
| 20. | Սպիրտայրոցի տակդիր | 1 հատ | 
| 21. | Թղթյա անձեռոցիկ | 3 հատ | 
| 22. | Մեկանգամյա օգտագործման գդալ | 3 հատ | 
| 23. | Կրակայրիչ | 1 հատ | 
| 24. | Խմելու ջուր՝ շշալցված | 2,5 լիտր | 
| 25. | Բուսական յուղ (ձեթ)* | 1 | 
| 26. | Թթխմոր* | 2 | 
| 27. | Կերակրի աղ* | 6 | 
* Սույն չափաքանակների արևածաղկի ձեթը, թթխմորը և կերակրի աղը հատկացվում են զինվորական դաշտային մեխանիզացված հացի գործարաններին՝ հացաթխման համար, իսկ քաղաքացիական հացի գործարաններին հատկացվում է միայն ալյուր:
Պետության հաշվին տվյալ նորմայով ապահովվում է պատերազմական գործողությունների մասնակցող մարտիկների ամբողջ անձնակազմը:
Չափաքանակով նախատեսված սննդամթերքը պետք է լինի անհատական փաթեթավորմամբ:
N 3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
| NN ը/կ | Սննդամթերքի անվանումը | Մեկ մարդուն օրական հասանելիք մթերքի քանակը (գրամ) | Ծանոթագրություն | 
| 1. | Հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակի | 550 | հատկացվում է ամեն օր՝ ոչ պակաս 2 տեսակի, որից` 1 տեսակի լավաշ | 
| 2. | Ալյուր՝ ցորենի 1-ին տեսակի | 5 | |
| 3. | Ձավարեղեն (տարբեր) | 80 | |
| 4. | Բրինձ | 30 | |
| 5. | Մակարոնեղեն | 40 | |
| 6. | Միս` տավարի, ոսկրոտ | 180 | |
| 7. | Միս` խոզի, ոսկրոտ | 120 | |
| 8. | Միս` հավի | 50 | |
| 9. | Կիսաապխտած կամ ապխտած երշիկեղեն | 25 | |
| 10. | Եփած երշիկեղեն (նրբերշիկ, սարդելկա, երշիկ և այլն) | 30 | հատկացվում է շաբաթական երկու անգամ | 
| 11. | Ձուկ՝ սառեցված, առանց գլխի | 100 | |
| 12. | Բուսական յուղ (ձեթ) | 20 | |
| 13. | Կարագ՝ սերուցքային | 70 | |
| 14. | Գլուխ պանիր | 30 | |
| 15. | Խտացրած կաթ՝ շաքարով | 70 | |
| 16. | Մածուն | 250 | Հատկացվում է շաբաթվա ընթացքում երեք անգամ | 
| 17. | Թթվասեր | 30 | |
| 18. | Կաթնաշոռ | 30 | |
| 19. | Հավի ձու | 1 հատ (օրական) | |
| 20. | Բնական կամ լուծվող սուրճ | 2.5 | |
| 21. | Շաքարավազ | 80 | |
| 22. | Կերակրի աղ | 10 | |
| 23. | Թեյ | 1.2 | |
| 24. | Դափնե տերև | 0,1 | |
| 25. | Պղպեղ՝ կարմիր | 0,2 | |
| 26. | Պղպեղ՝ սև | 0,2 | |
| 27. | Քացախ | 1 | |
| 28. | Տոմատի մածուկ | 6 | |
| 29. | Կետչուպ | 20 | |
| 30. | Կարտոֆիլ | 400 | |
| 31. | Կաղամբ՝ տարբեր տեսակի | 100 | |
| 32. | Գազար | 50 | |
| 33. | Բազուկ | 30 | |
| 34. | Գլուխ սոխ | 50 | |
| 35. | Սխտոր | 10 | |
| 36. | Այլ բանջարեղեն (սմբուկ, դդմիկ, թարմ պղպեղ և այլն) | 250 | |
| 37. | Լոլիկ և վարունգ | 40 | հատկացվում է հուլիսսեպտեմբեր ամիսներին թարմ վիճակում, իսկ մնացած ամիսներին՝ խառը մարինացված | 
| 38. | Չորացրած կանաչի (տարբեր) | 0.5 | |
| 39. | Մրգեր | 150 | հատկացվում է ըստ սեզոնայնության | 
| 40. | Մուրաբա (հոն, բալ, մորի) | 20 | հատկացվում է ամեն օր` ոչ պակաս 2 տեսակի | 
| 41. | Մրգահատապտղային բնական հյութեր և կոմպոտներ | 220 | հատկացվում է ամեն օր` յուրաքանչյուր տեսակը՝ օրը մեջ | 
| 42. | Շոկոլադ | 15 | |
| 43. | Մեղր և ջեմ | 20 | հատկացվում է հոկտեմբեր-ապրիլ ամիսը ներառյալ՝ յուրաքանչյուր օր մեկ անվանում | 
| 44. | Վիտամին C | 0.1 | հատկացվում է հոկտեմբեր-ապրիլ ամիսը ներառյալ | 
1. Սույն չափաքանակների 42-րդ տողում նշված շոկոլադը հատկացվում է միայն թռիչքային ռեակտիվ, տուրբոռեակտիվ, տուրբոպտուտակային մեքենաների թռիչքային անձնակազմերին:
2. Պետական բյուջեի միջոցների հաշվին տվյալ նորմայով ապահովվում են օդաչուական կազմի այն զինծառայողները, որոնք ընդգրկված են թռիչքային սարքերի հաստիքային անձնակազմերում (այդ թվում՝ նրանց փոխարինողները), ինչպես նաև օդաչուներ և շտուրմաններ պատրաստող ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները` գործնական թռիչքների սկսման օրից, համաձայն ուսումնական պլանի, մինչև ուսումնական հաստատությունն ավարտելու օրը (ներառյալ այլ զորամասերում թռիչքային պրակտիկա և ստաժավորում անցկացնելու ընթացքը):
N 4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՈՍՊԻՏԱԼԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
| NN ը/կ | Սննդամթերքի անվանումը | Մեկ մարդուն օրական հասանելիք մթերքի քանակը (գրամ) | Ծանոթագրություն | 
| 1. | Հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակի | 550 | հատկացվում է ամեն օր՝ ոչ պակաս 2 տեսակի, որից` 1 տեսակի լավաշ | 
| 2. | Ալյուր՝ ցորենի 1-ին տեսակի | 5 | |
| 3. | Ձավարեղեն (տարբեր) | 30 | |
| 4. | Սպիտակաձավար | 20 | |
| 5. | Բրինձ | 30 | |
| 6. | Մակարոնեղեն | 40 | |
| 7. | Միս` տավարի, ոսկրոտ | 105 | |
| 8. | Միս` խոզի, ոսկրոտ | 70 | |
| 9. | Միս` հավի | 50 | |
| 10. | Ձուկ` սառեցված, առանց գլխի | 100 | |
| 11. | Բուսական յուղ (ձեթ) | 20 | |
| 12. | Կարագ` սերուցքային | 40 | |
| 13. | Գլուխ պանիր | 30 | |
| 14. | Խտացրած կաթ` շաքարով* | 80 | |
| 15. | Մածուն | 250 | հատկացվում է շաբաթվա ընթացքում երեք անգամ | 
| 16. | Թթվասեր* | 80 | |
| 17. | Կաթնաշոռ* | 80 | |
| 18. | Հավի ձու | 1 հատ (օրական) | |
| 19. | Մեղր կամ ջեմ | 20 | հատկացվում է ամեն օր` յուրաքանչյուր օր՝ մեկ անվանում | 
| 20. | Շաքարավազ | 60 | |
| 21. | Կերակրի աղ | 10 | |
| 22. | Թեյ | 1 | |
| 23. | Դափնե տերև | 0,1 | |
| 24. | Պղպեղ` կարմիր | 0,2 | |
| 25. | Պղպեղ` սև | 0,2 | |
| 26. | Քացախ | 1 | |
| 27. | Տոմատի մածուկ | 6 | |
| 28. | Կետչուպ | 20 | |
| 29. | Կարտոֆիլ | 350 | |
| 30. | Կաղամբ` տարբեր տեսակի | 130 | |
| 31. | Գազար | 50 | |
| 32. | Բազուկ | 30 | |
| 33. | Գլուխ սոխ | 50 | |
| 34. | Այլ բանջարեղեն (սմբուկ, դդմիկ, թարմ պղպեղ և այլն) | 250 | |
| 35. | Մրգահատապտղային բնական հյութեր և կոմպոտներ | 200 | հատկացվում է ամեն օր` յուրաքանչյուր տեսակը՝ օրը մեջ | 
| 36. | Լոլիկ և վարունգ | 40 | հատկացվում է հուլիսսեպտեմբեր ամիսներին թարմ վիճակում, իսկ մնացած ամիսներին` խառը մարինացված | 
| 37. | Չորացրած կանաչի (տարբեր) | 0.5 | |
| 38. | Մրգեր | 150 | հատկացվում է ըստ սեզոնայնության | 
| 39. | Մուրաբա (հոն, բալ, մորի) | 20 | հատկացվում է ամեն օր` ոչ պակա 2 տեսակի | 
| 40. | Վիտամին C | 0.1 | հատկացվում է հոկտեմբեր-ապրիլ ամիսը ներառյալ | 
| 41. | Բնական կամ լուծվող սուրճ* | 1 | |
| 42. | Թխվածքաբլիթ* | 30 | 
* Սույն չափաքանակի սահմաններում մեկ զինծառայողի հաշվարկով հատկացվում է նաև կեսօրիկ՝ ժամը 12.00-ից մինչև 12.30՝ ներքոհիշյալ չափաքանակներով.
| - թթվասեր` | 40 գրամ | 
| - կաթնաշոռ` | 40 գրամ | 
| - խտացրած կաթ` | 20 գրամ | 
| - բնական կամ լուծվող սուրճ` | 1 գրամ | 
| - թխվածքաբլիթ` | 30 գրամ: | 
1. Պետական բյուջեի միջոցների հաշվին տվյալ նորմայով ապահովվում են`
1) զինվորական հոսպիտալներ բուժման մեկնող զինծառայողները (սպայական, ենթասպայական ու շարքային կազմերի պարտադիր և պայմանագրային զինծառայողներ), որոնք պարենային բավարարման համար հաշվառվում են զորամասի տված պարենային վկայականի հիման վրա, իսկ արտակարգ դեպքերում` հոսպիտալի պետի հրամանով, սակայն երկու օրվա ընթացքում պետք է ներկայացնեն պարենային վկայականը: Զինված ուժերի սպայական, ենթասպայական և շարքային կազմի հիվանդ զինծառայողները, աշխատողները, զինծառայողների ընտանիքների անդամները, պատերազմի մասնակիցները, հաշմանդամները, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները, զինվորական կենսաթոշակառուները սննդով ապահովվում են պետական բյուջեի միջոցների հաշվին` անվճար, հոսպիտալային նորմաներով (N 4 չափաքանակներ, և հիվանդ զինծառայողներին՝ ըստ հիվանդության հատկացվող լրացուցիչ սննդամթերք).
2) ճառագայթահարված և այրվածքային վնասվածքներով հիվանդներին, բացի N 4 չափաքանակներից, լրացուցիչ հատկացվում են՝
| ա. միս տավարի, խոզի` ոսկրոտ` | 50 գ, | 
| բ. կիսաապխտած կամ ապխտած երշիկեղեն` | 20 գ, | 
| գ . մսի պահածո` | 50 գ, | 
| դ. ձուկ՝ սառեցված, առանց գլխի` | 30 գ, | 
| ե. թթվասեր` | 10 գ, | 
| զ. կաթնաշոռ` | 120 գ, | 
| է. հալած պանիր` | 20 գ, | 
| ը. մրգահատապտղային բնական հյութեր և կոմպոտներ` | 200 գ, | 
| թ. բնական կամ լուծվող սուրճ` | 0,5 գ. | 
3) երիկամային հիվանդություններով տառապող զինծառայողները, որոնք գտնվում են հոսպիտալներում, ապահովվում են սննդամթերքի հետևյալ քանակով՝
| ա. հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակի` | 300 գ, | 
| բ. ձավարեղեն և մակարոնեղեն` | 100 գ, | 
| գ. միս` տավարի, խոզի` ոսկրոտ` | 100 գ, | 
| դ. ձուկ՝ սառեցված, առանց գլխի` | 100 գ, | 
| ե. կարագ՝ սերուցքային` | 60 գ, | 
| զ. խտացրած կաթ` | 80 գ, | 
| է. հավի ձու` | 1 հատ, | 
| ը. շաքարավազ` | 100 գ, | 
| թ. թեյ` | 1 գ, | 
| ժ. կարտոֆիլ` | 700 գ, | 
| ժա. բանջարեղեն` | 300 գ, | 
| ժբ. արևածաղկի ձեթ` | 50 գ, | 
| ժգ. թթվասեր` | 35 գ, | 
| ժդ. կաթնաշոռ` | 100 գ, | 
| ժե. մրգահատապտղային բնական հյութեր և կոմպոտներ` | 200 գ, | 
| ժզ. խնձոր` | 200 գ. | 
4) տուբերկուլոզով հիվանդներին տրվում են՝
| ա. հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակի` | 435 գ, | 
| բ. ալյուր՝ ցորենի 1-ին տեսակի` | 75 գ, | 
| գ. ձավարեղեն և մակարոնեղեն` | 75 գ, | 
| դ. միս` հավի` | 100 գ, | 
| ե. ձուկ՝ սառեցված, առանց գլխի` | 100 գ, | 
| զ. կարագ՝ սերուցքային` | 60 գ, | 
| է. կերակրի աղ` | 10 գ, | 
| ը. խտացրած կաթ` | 60 գ, | 
| թ. շաքարավազ` | 20 գ, | 
| ժ. շոկոլադ` | 50 գ, | 
| ժա. թեյ` | 1 գ, | 
| ժբ. կարտոֆիլ` | 400 գ, | 
| ժգ. բանջարեղեն` | 500 գ, | 
| ժդ. թթվասեր` | 30 գ, | 
| ժե. կաթնաշոռ` | 70 գ, | 
| ժզ. տոմատի մածուկ` | 6 գ, | 
| ժէ. խնձոր` | 200 գ, | 
| ժը. հալած պանիր` | 15 գ, | 
| ժթ. արևածաղկի ձեթ` | 25 գ, | 
| իա. կիսաապխտած կամ ապխտած երշիկեղեն` | 30 գ, | 
| իբ. բնական կամ լուծվող սուրճ` | 3 գ, | 
| իգ. միս` տավարի, խոզի` ոսկրոտ` | 100 գ, | 
| իդ. հավի ձու (օրական)` | 1 հատ: | 
N 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
| NN ը/կ | Սննդամթերքի անվանումը | Մեկ մարդուն օրական հասանելիք մթերքի քանակը (գրամ) | Ծանոթագրություն | 
| 1. | Հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակի | 600 | հատկացվում է ամեն օր՝ ոչ պակաս 2 տեսակի, որից` 1 տեսակի լավաշ | 
| 2. | Թխվածքաբլիթ | 45 | |
| 3. | Ալյուր՝ ցորենի 1-ին տեսակի | 5 | |
| 4. | Ձավարեղեն (տարբեր) | 60 | |
| 5. | Սպիտակաձավար | 20 | |
| 6. | Բրինձ | 40 | |
| 7. | Մակարոնեղեն | 40 | |
| 8. | Միս` տավարի, ոսկրոտ | 100 | |
| 9. | Միս` խոզի, ոսկրոտ | 70 | |
| 10. | Միս` հավի | 40 | |
| 11. | Կիսաապխտած կամ ապխտած երշիկեղեն | 20 | |
| 12. | Եփած երշիկեղեն (նրբերշիկ, սարդելկա, երշիկ և այլն) | 30 | հատկացվում է շաբաթական երկու անգամ | 
| 13. | Ձուկ` սառեցված, առանց գլխի | 100 | |
| 14. | Բուսական յուղ (ձեթ) | 20 | |
| 15. | Կարագ` սերուցքային | 40 | |
| 16. | Գլուխ պանիր | 30 | |
| 17. | Խտացրած կաթ` շաքարով | 20 | |
| 18. | Մածուն | 250 | հատկացվում է շաբաթվա ընթացքում երեք անգամ | 
| 19. | Թթվասեր | 40 | |
| 20. | Կաթնաշոռ | 50 | |
| 21. | Հավի ձու | 4 հատ | ձվի հատկացումը պետք է իրականացվի շաբաթական 4 անգամ | 
| 22. | Մրգեր | 150 | հատկացվում է ըստ սեզոնայնության | 
| 23. | Շաքարավազ | 60 | |
| 24. | Կերակրի աղ | 10 | |
| 25. | Թեյ | 1 | |
| 26. | Դափնե տերև | 0,1 | |
| 27. | Պղպեղ` կարմիր | 0,2 | |
| 28. | Պղպեղ` սև | 0,2 | |
| 29. | Քացախ | 1 | |
| 30. | Տոմատի մածուկ | 6 | |
| 31. | Կետչուպ | 20 | |
| 32. | Կարտոֆիլ | 350 | |
| 33. | Կաղամբ (տարբեր տեսակի) | 130 | |
| 34. | Գազար | 50 | |
| 35. | Բազուկ | 30 | |
| 36. | Գլուխ սոխ | 50 | |
| 37. | Այլ բանջարեղեն (սմբուկ, դդմիկ, թարմ պղպեղ և այլն) | 250 | |
| 38. | Մրգահատապտղային բնական հյութեր և կոմպոտներ | 200 | |
| 39. | Լոլիկ և վարունգ | 40 | հատկացվում է հուլիսսեպտեմբեր ամիսներին թարմ վիճակում, իսկ մնացած ամիսներին` խառը մարինացված | 
| 40. | Չորացրած կանաչի (տարբեր) | 0.5 | |
| 41. | Մուրաբա (հոն, բալ, մորի) | 20 | հատկացվում է ամեն օր` ոչ պակաս 2 տեսակի | 
| 42. | Մեղր կամ ջեմ | 20 | հատկացվում է հոկտեմբեր-ապրիլ ամիսը ներառյալ, յուրաքանչյուր օր՝ մեկ անվանում | 
| 43. | Վիտամին C | 0.1 | հատկացվում է հոկտեմբեր-ապրիլ ամիսը ներառյալ | 
N 6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
| NN ը/կ | Սննդամթերքի անվանումը | Մեկ մարդուն օրական հասանելիք մթերքի քանակը (գրամ) | Ծանոթագրություն | 
| 1. | Հաց՝ 1-ին տեսակի (կաղապարային, մատնաքաշ, հրազդան, լավաշ) | 600 | Հացի տեսականին՝ ոչ պակաս երկու տեսակից, որոնցից լավաշը` պարտադիր | 
| 2. | Շաքարավազ՝ անհատական փաթեթավորված | 40 | 10 գ շաքարավազ հատկացնել ժամը 00.00-ից մինչև 06.00 մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, իսկ մնացածը՝ թեյի և սուրճի համար | 
| 3. | Կարագ՝ անհատական փաթեթավորված | 20 | |
| 4. | Մսի պահածո | 150 | Մսի պահածո 3 տեսակի` տավարի, խոզի, հավի փափուկ մսերից (աղացած մսի օգտագործումն արգելվում է). պետք է հատկացվի շաբաթվա յուրաքանչյուր օր՝ տարբեր տեսակի | 
| 5. | Մսաբուսական պահածո՝ տարբեր | 200 | Մսաբուսական պահածոները օգտագործվելու են որպես 2-րդ ճաշատեսակ. պետք է լինի 7 տեսակից ոչ պակաս՝ յուրաքանչյուր օր ապահովելով մեկ տեսակ. 250 գրամից 50 գրամը պետք է լինի պատրաստի փափուկ միս (աղացած մսի օգտագործումն արգելվում է) | 
| 6. | Բուսական և բանջարեղենային պահածո | 400 | Բուսական և բանջարեղենային պահածոները օգտագործվելու են որպես 2-րդ ճաշատեսակ. պետք է լինեն տարբեր տեսակի՝ յուրաքանչյուր օր ապահովելով մեկ տեսակ | 
| 7. | Պահածոյացված բանջարեղենով կամ ձավարեղենով կամ մակարոնեղենով ճաշատեսակ | 300 | Պահածոյացված ճաշատեսակները օգտագործվելու են որպես 1-ին ճաշատեսակ՝ յուրաքանչյուր օր ապահովելով մեկ տեսակ | 
| 8. | Խավիար (սմբուկի) կամ լեչո կամ աջիկա կամ ախորժակ և այլն | 50 | Պետք է հատկացվի յուրաքանչյուր օր` ապահովելով մեկ տեսակ | 
| 9. | Երշիկ (կիսաապխտած կամ ապխտած) | 40 | |
| 10. | Ճարպ (սալ) | 10 | Հատկացվում է հոկտեմբեր-մարտ ամիսներին ներառյալ (կարող է հատկացվել երկու օրը մեկ անգամ 20 գրամից) | 
| 11. | Մածուն | 200 | Մածունը հատկացվելու է շաբաթական 1 անգամ | 
| 12. | Պանիր | 30 | |
| 13. | Պահածոյացված մարինադ՝ տարբեր տեսակի | 40 | Հատկացվում է հոկտեմբերմայիս ամիսներին ներառյալ | 
| 14. | Կետչուպ | 20 | |
| 15. | Թեյ | 1,5 | 0,5 գ թեյ հատկացնել ժամը 00.00-ից մինչև 06.00 մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին | 
| 16. | Բնական կամ լուծվող սուրճ | 12 | |
| 17. | Կերակրի աղ | 10 | |
| 18. | Պղպեղ՝ սև | 0,2 | |
| 19. | Պղպեղ՝ կարմիր | 0,2 | |
| 20. | Հավի ձու | 1 | ձվի հատկացումը պետք է իրականացվի շաբաթական 4 անգամ | 
| 21. | Մրգահատապտղային բնական հյութեր և կոմպոտներ | 200 | հատկացվում է ամեն օր՝ յուրաքանչյուր տեսակը՝ օրը մեջ | 
| 22. | Քաղցրավենիք (թխվածքաբլիթ, պրյանիկ, գաթա, վաֆլի և այլ նմանատիպ քաղցրավենիք, որոնք չեն պարունակի կրեմային հումքեր) | 30 | |
| 23. | Ջեմ՝ մրգային | 30 | Հատկացվում է 2 օրը մեկ անգամ այն օրերին, երբ մեղրի հատկացում չի իրականացվում | 
| 24. | Մուրաբա (տարբեր) | 20 | Հատկացվում է հոկտեմբերապրիլ ամիսներին ներառյալ | 
| 25. | Կոնֆետ՝ կարամել | 15 | Հատկացնել ժամը 00.00-ից մինչև 06.00 մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին | 
| 26. | Թարմ սոխ | 10 | Հատկացվում է ապրիլ-նոյեմբեր ամիսներին ներառյալ | 
| 27. | Սխտոր | 5 | Հատկացվում է դեկտեմբեր-մարտ ամիսներին ներառյալ | 
| 28. | Թարմ վարունգ | 40 | Հատկացվում է հունիս-հոկտեմբեր ամիսներին | 
| 29. | Թարմ լոլիկ | 40 | Հատկացվում է հունիս-հոկտեմբեր ամիսներին | 
| 30. | Թարմ պղպեղ | 20 | Հատկացվում է հունիս-հոկտեմբեր ամիսներին | 
| 31. | Մրգեր (խնձոր, տանձ, դեղձ, նարինջ, բանան, մանդարին և այլն) | 150 | |
| 32. | Կիտրոն | 10 | Հատկացվում է հոկտեմբեր-ապրիլ ամիսներին ներառյալ | 
| 33. | Բնական մեղր | 20 | Հատկացվում է 2 օրը մեկ անգամ այն օրերին, երբ ջեմի հատկացում չի իրականացվում | 
| 34. | Խտացրած կաթ՝ շաքարով | 20 | |
| 35. | Խմելու ջուր՝ շշալցված | 2,5 | |
| 36. | Լվացող հեղուկ | 10 | |
| 37. | Սպունգ | 2 | Յուրաքանչյուր հենակետին 14 օրվա հաշվարկով հատկացնել 2 հատ | 
| 38. | Անձեռոցիկ | 3 | Հատկացվում է մեկ զինծառայողի հաշվարկով օրական 3 հատ | 
1. Պետական բյուջեի միջոցների հաշվին տվյալ նորմայով ապահովվում են՝
1) Զինված ուժերի այն անձնակազմերը, որոնք զորամասերի մշտական տեղակայման վայրերից դուրս ներգրավված են մարտական հերթապահություններում.
2) սպայական, ենթասպայական և շարքային կազմի պայմանագրային զինծառայողները՝ ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված թվաքանակի համաձայն:
2. Անձնակազմին տվյալ նորմայով սննդի անընդմեջ հատկացումը չի կարող գերազանցել 15 օրը:
3. Ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձր տեղաբաշխված ջոկի հենակետերի անձնակազմին, բացի N 6 չափաքանակներից, լրացուցիչ հատկացվում են՝
| 1) կիսաապխտած կամ ապխտած երշիկեղեն` | 40 գ. | 
| 2) խտացրած կաթ` | 20 գ: | 
4. Ծովի մակերևույթից 2500 մետր և ավելի բարձր տեղաբաշխված ջոկի հենակետերի անձնակազմին, բացի N 6 չափաքանակներից, լրացուցիչ հատկացվում է՝
| ճարպ (սալ)` | 50 գ: | 
Զինված ուժերում տոնական օրեր համարել հունվարի 1-ը, հունվարի 28-ը, մայիսի 9-ը, մայիսի 28-ը, սեպտեմբերի 2-ը (պաշտպանության բանակի զորամասերի համար), սեպտեմբերի 21-ը, երդման արարողության օրերը, և NN 1, 2, 3, 4, 5, 6 չափաքանակներին այդ օրերին մեկ զինծառայողի հաշվով լրացուցիչ հատկացվում են՝
1) հունվարի 28-ին, մայիսի 9-ին, մայիսի 28-ին, սեպտեմբերի 2-ին (պաշտպանության բանակի զորամասերի համար), սեպտեմբերի 21-ին, երդման արարողության և զորամասերի կազմավորման օրերին`
| ա. հավի ձու` | 1 հատ, | 
| բ. թխվածքաբլիթ` | 60 գ, | 
| գ. շոկոլադ` | 50 գ, | 
| դ. ջեմ` | 45 գ. | 
2) հունվարի 1-ին (Ամանորին)`
| ա. խնձոր` | 200 գ, | 
| բ. մանդարին` | 200 գ, | 
| գ. թխվածքաբլիթ` | 60 գ, | 
| դ. շոկոլադ` | 50 գ, | 
| ե. բաստուրմա` | 20 գ, | 
| զ. սուջուխ` | 10 գ, | 
| է. ճարպ (սալ)` | 30 գ, | 
| ը. խոզապուխտ (վետչինա)` | 50 գ, | 
| թ. միս՝ ոսկրոտ | 300 գ, | 
| ժ. գազավորված ըմպելիք (կոկա-կոլա, ֆանտա, սփրայթ)` | 200 գ: | 
N 7. ԶՈՐՔԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԹԵՐՔԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
| NN ը/կ | Սննդամթերքի անվանումը | Մեկ մարդուն օրական հասանելիք մթերքի քանակը (գրամ) | 
| 1. | Հացիկներ (գալետներ)` բանակային, 1-ին տեսակի ցորենի ալյուրից | 250 | 
| 2. | Բուսական պահածո՝ տարբեր տեսակի (2-րդ ճաշատեսակ) | 250 | 
| 3. | Մսաբուսական պահածո՝ տարբեր տեսակի (2-րդ ճաշատեսակ) | 250 | 
| 4. | Մսի պահածո | 250 | 
| 5. | Աղ դրած խոզի ճարպ` պահածոյացված | 50 | 
| 6. | Մրգային պովիդլո (ջեմ)՝ անհատական փաթեթավորմամբ | 40 | 
| 7. | Մեղր՝ անհատական փաթեթավորմամբ | 20 | 
| 8. | Լուծվող սուրճ՝ անհատական փաթեթավորմամբ | 2 | 
| 9. | Թեյ՝ անհատական փաթեթավորմամբ | 4 | 
| 10. | Շաքարավազ՝ անհատական փաթեթավորմամբ | 60 | 
| 11. | Հալած պանիր՝ մանրէազերծված | 50 | 
| 12. | Հյութ | 200 | 
| 13. | Կերակրի աղ՝ անհատական փաթեթավորմամբ | 5 | 
| 14. | Սպիրտայրոց | 3 հատ | 
| 15. | Սպիրտայրոցի տակդիր | 1 հատ | 
| 16. | Թղթյա անձեռոցիկ | 3 հատ | 
| 17. | Մեկանգամյա օգտագործման գդալ | 3 հատ | 
| 18. | Կրակայրիչ | 1 հատ | 
1. Պետական բյուջեի միջոցների հաշվին տվյալ նորմայով ապահովվում են՝
1) Զինված ուժերի անձնակազմը ամենօրյա գործունեության ժամանակ, երբ տաք սննդի պատրաստումը N 1, 2, 3, 5 չափաքանակներով անհնարին է.
2) զինվորական բեռների պահպանման, պաշտպանության և ուղեկցման խնդիրներ իրականացնող անձնակազմը.
3) հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները, որոնք հատուկ ուսումնական կենտրոններում անցնում են կենսակայունության գործնական պարապմունքներ:
2. Վերը նշված բոլոր դեպքերում անձնակազմին տվյալ նորմայով սննդի անընդմեջ հատկացումը չի կարող գերազանցել 3 օրը (բացառությամբ հատուկ նշանակության խմբերի` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հրամանով առաջադրանք կատարելու դեպքում):».
բ. N 10 չափաքանակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«N 10. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
| NN ը/կ | Սննդամթերքի անվանումը | Փոխարինվող սննդամթերքի քանակը (գրամ) | Փոխարինվող սննդամթերքի քանակը (գրամ) | Բացի դրանից փոխարինել հետևյալ կետերով | 
| 1. | Հաց` թեփահան աշորայի ալյուրից` փոխարինել` պաքսիմատ` 1-ին տեսակի հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակիծ հաց` ցորենի 2-րդ տեսակի ցորենի ալյուր` 1-ին տեսակի թեփահան աշորայի ալյուր չոր հաց | 100 | 
 
 60 90 95 28 42 80 | 
 
 
 
 2 2 | 
| 2. | Հաց` սպիտակ ցորենի ալյուրից, 1-ին տեսակի` փոխարինել՝ պաքսիմատ` ցորենի ալյուրից 1-ին տեսակի ալյուր` 1-ին տեսակի ցորենից հասարակ բատոններ՝ ցորենի 1-ին տեսակի ալյուրից հաց` ցորենի բարձր տեսակի ալյուրից հաց` ցորենի 2-րդ տեսակի ալյուրից հասարակ գալետներ` 1-ին տեսակի ցորենի ալյուրից վաֆլի | 100 | 
 
 
 65 75 
 95 
 85 
 105 
 65 55 | 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 1 20 18 | 
| 3. | Ցորենի ալյուր` 1-ին տեսակի` փոխարինել` բրինձ մակարոնեղեն սպիտակաձավար ալյուր` ցորենի բարձր տեսակի | 100 | 
 
 100 100 100 85 | 
 
 4 4 | 
| 4. | Տարբեր ձավարեղեն` փոխարինել՝ եփման կարիք չզգացող ձավարեղեն բրինձ մակարոնեղեն կոնցենտրացված ձավարեղեն ցորենի ալյուր` 2-րդ տեսակի թարմ կարտոֆիլ բնական կարտոֆիլ-կիսաֆաբրիկատ, պահածոյացված թարմ բանջարեղեն թթու կամ աղ դրած բանջարեղեն կարտոֆիլ և բանջարեղեն` չորացրած, կարտոֆիլի պյուրե` չորացրած, բանջարեղենի պահածո և մարինացված պահածո 1-ին տեսակի բանջարեղենի պահածո` առանց մսի բանջարեղենի պահածոներ` լիցքավորող (աջիկա, պահածոյացված եգիպտացորեն, ոլոռ, լոբի, սունկ և այլն) խորտիկային (լեչո, ախորժակ, խավիար, խորոված բանջարեղեն, գազարով լցոնած պղպեղ և այլն) արագ պատրաստվող կիսաֆաբրիկատներ | 100 | 
 
 100 100 100 100 100 500 
 500 500 500 
 100 500 
 375 
 250 
 375 100 | 
 
 
 3 3 
 
 5 
 
 5 5 
 5 
 
 
 
 
 
 
 10.23 | 
| 5. | Կարտոֆիլ, թարմ բանջարեղեն, թթու կամ աղ դրած բանջարեղեն` փոխարինել` գլուխ սոխ չորացրած սոխ կանաչ սոխ սխտոր | 100 | 
 
 
 50 5 100 25 | 4 
 
 
 
 
 6 | 
| 6. | Սոխ` փոխարինել` սխտոր կարտոֆիլ և բանջարեղեն | 100 | 
 50 200 | 
 5 5 | 
| 7. | Խտացրած թթխմոր` փոխարինել` չորացրած թթխմորով | 100 | 
 50 | |
| 8. | Միս` խոզի, տավարի, ոչխարի` ոսկրոտ փոխարինել` միս` առանց ոսկորի ենթամթերք` 1-ին կարգի նթամթերք` 2-րդ կարգի հավի միս` մաքրած հավի միս` կիսամաքրած և չմաքրած հավի ազդրամիս չորացրած միս երշիկ` եփած, նրբերշիկ ծխացրած միս (կիսաապխտած երշիկ, վետչինա) տարբեր տեսակի մսի պահածո պահածո` թռչնի մսից` ոսկորներով ձուկ` առանց գլխի (սառեցրած և աղ դրած) տարբեր տեսակի ձկան պահածո գլուխ պանիր՝ պինդ պանիր՝ հալեցրած հավի ձու, հատ խտացրած կաթ | 100 | 
 
 80 100 300 100 120 100 33 80 60 75 100 150 120 48 72 2 80 | 
 
 
 
 
 
 
 
 
 9 9 
 10.16 10 9.16 16 13.16 | 
| 9. | Երշիկ` հում ապխտած` փոխարինել` եփած երշիկ ծխացրած միս (կիսաապխտած երշիկ, վետչինա) գլուխ պանիր՝ պինդ | 100 | 
 
 265 200 160 | 
 
 8 8 8.16 | 
| 10. | Ձուկ` մաքրած, առանց գլխի (սառեցրած և աղ դրած)` փոխարինել` սելդ` աղ դրած և ապխտած, գլխով բոլոր տեսակի ձկներ՝ գլխով ձկան ֆիլե չորացրած ձուկ տարբեր տեսակի ձկան պահածոներ բանջարեղենի պահածո՝ խորտիկային ապխտած ձուկ խտացրած կաթ` շաքարով թթվասեր հալած պանիր միս՝ խոզի, տավարի, ոչխարի | 100 | 
 
 100 130 70 33 80 
 120 75 33.2 33.2 30 67 | 8 
 
 
 
 
 
 
 4.23 | 
| 11. | Կարագ` փոխարինել` ստերիլիզացված, պահածոյացված կարագ չոր կարագի կոնցենտրատ խտացրած կաթ | 100 | 
 
 100 70 400 | 12.13.16 | 
| 12. | Կենդանական յուղ` հալեցրած, մարգարին` փոխարինել` կարագ բուսական յուղ ճարպ` հումք սալ | 100 | 
 
 67 100 130 100 | 
 
 
 16 | 
| 13. | Պանիրը` փոխարինել` կարագ թթվասեր կաթնաշոռ կաթ խտացրած կաթ` շաքարով հավի ձու հալած պանիր թռչնի միս | 100 | 
 40 166 250 825 165 4 հատ 150 137.5 | 
 
 16 15 16 13.14.15.16 8.16 | 
| 14. | Թթվասեր` փոխարինել` խտացրած կաթ` շաքարով չոր կաթով կաթով | 100 | 
 100 75 500 | 
 13.15.16 
 16 | 
| 15. | Կաթնաշոռ` փոխարինել` խտացրած կաթ` շաքարով չոր կաթով կաթով պանրով | 100 | 
 67 50 334 40 | 
 13.14.16 
 16 13 | 
| 16. | Կովի կաթ` փոխարինել` չորացրած կաթ, չորացրած մածուն, թթու կաթնամթերք` չորացրած խտացրած կաթ` շաքարով խտացրած կաթ` ստերիլիզացված, առանց շաքարի բնական սուրճ և կակաո` խտացրած կաթով և շաքարով թթու կաթնամթերք (մածուն) կաթի սեր թթվասեր չոր թթվասեր կաթնաշոռ կարագ հալեցրած կարագ գլուխ պանիր` պինդ պանիր` հալեցրած հավի ձու խտացրած կաթի սեր` շաքարով պանիր «բրինզա» ձուկ` առանց գլխի | 100 | 
 
 15 
 20 30 20 100 20 20 10 30 5 5 12 18 0,5 հատ 20 24 60 | 
 
 
 
 13.14.15 | 
| 17. | Հավի ձու` փոխարինել` ձվի փոշի ձվի մելանժ պանիր թռչնի միս` կիսամաքրած և չմաքրած խտացրած կաթ | 1 հատ | 
 15 50 33 60 40 | 8.13.16 
 
 8.13.15.16 | 
| 18. | Շաքարավազ` փոխարինել` կարամել մուրաբա, ջեմ, պովիդլո մարմելադ թխվածքաբլիթ վաֆլի հալվա խտացրած կաթ` շաքարով շաքար | 100 | 
 50 140 130 100 100 120 75 100 | 
 
 22 
 20 2.20 19 | 
| 19. | Շոկոլադ` փոխարինել` փոշի կակաո բնական սուրճ և կակաո` խտացրած կաթով և շաքարով բնական սուրճ մեղր քաղցր սալիկ հալվա շաքարավազ ջեմ | 100 | 
 150 200 150 165 160 150 180 40 | 
 26 
 
 26 
 
 18 | 
| 20. | Թխվածքաբլիթ` փոխարինել` հասարակ գալետներ` 1-ին տեսակի ցորենի ալյուրից վաֆլի շաքարավազ | 100 | 
 
 100 85 100 | 
 
 2 2 18 | 
| 21. | Տոմատի մածուկ` փոխարինել` տոմատի պյուրե տոմատի սոուսներ տոմատի փոշի, կծու սոուսներ տոմատի հյութ, թարմ պոմիդոր կետչուպ | 100 | 
 200 100 33 500 150 | |
| 22. | Թարմ միրգ` փոխարինել` թարմ հատապտուղներ, նարինջ, մանդարին ձմերուկ սեխ չոր միրգ չորացրած միրգ և հատապտուղ պահածոյացված կոմպոտ պտղային և հատապտղային բնական հյութեր ըմպելիք` մրգային չորացրած հյութեր էքստրատներ` մրգապտղային մուրաբա, ջեմ, պովիդլո կիսելի կոնցենտրատ հյութ` բնական, գազավորված | 100 | 
 
 100 300 300 20 20 50 100 130 18 10 17 30 150 | 
 
 
 
 
 24 
 
 23 
 
 
 18 25,29 | 
| 23. | Մրգային և հատապտղային հյութեր` փոխարինել` բանջարեղենի պահածո՝ խորտիկային կիտրոնի թթու և շաքարով տոմատի հյութ, բանջարեղենի հյութ կովի կաթ հյութ` բնական, գազավորված | 100 | 
 
 
 50 0,5 15 300 100 150 | 22 
 
 4,10 
 
 
 16 24 | 
| 24. | Օշարակ՝ փոխարինել՝ հյութ կոմպոտ թեյ և շաքարավազ | 28 | 
 200 200 0.5 10 | |
| 25. | Հյութ` բնական՝ փոխարինել՝ կոմպոտ օշարակ | 100 | 
 100 14 | |
| 26. | Չորացրած մրգեր` փոխարինել` շաքար և թեյ ձմերուկ սեխ հյութ` բնական, գազավորված հյութ` բնական oշարակ | 100 | 
 75 3 1500 1000 1500 1000 140 | 22,25 | 
| 27. | Կիսելի կոնցենտրատ` փոխարինել` շաքար և թեյ չորացրած մրգեր | 100 | 
 50 2 67 | 22,29 | 
| 28. | Բնական սուրճ` փոխարինել լուծվող սուրճ սրճային ըմպելիք կակաոյի փոշի սև թեյ՝ 1-ին տեսակի | 100 | 
 40 200 100 25 | 19 
 
 19 27 | 
| 29. | Թեյ` փոխարինել` լուծվող թեյ սրճային ըմպելիք | 100 | 
 80 800 | 26 
 26 | 
| 30. | Մանանեխի փոշի` փոխարինել պատրաստի մանանեխով | 100 | 
 600 | |
| 31. | Կարտոֆիլի օսլա` փոխարինել կիսելի կոնցենտրատ թարմ կարտոֆիլ | 100 | 
 100 500 | 
 22,25 4,5 | 
| 32. | Քացախ` սպիրտային, բնական` փոխարինել քացախի էսենցիա | 100 | 
 
 5 | |
| 33. | Սիգարետ 5, 6, 7-րդ կարգի` փոխարինել` 5-րդ կարգի ծխախոտով | 20 հատ | 
 20 հատ | |
| 34. | Ծխախոտ` առանց ֆիլտրի` փոխարինել` ծխախոտ` ֆիլտրով | 20 հատ | 
 20 հատ | |
| 35. | Մսի պահածո տարբեր` փոխարինել` մսաբուսական պահածո մսաբանջարեղենային պահածո (2-րդ ճաշատեսակներ) | 250 | 
 500 
 500 | |
| 36. | Մսաբուսական պահածո՝ փոխարինել` մսաբանջարեղենային պահածո (2-րդ ճաշատեսակներ) բուսական պահածո և մսի պահածո | 100 | 
 
 100 88 12 | 
1. Սույն աղյուսակի 12-րդ տողում նշված կարագի փոխարինումը թույլատրվում է միայն դիետիկ սնունդ կազմակերպելու ժամանակ:».
գ. N 12 չափաքանակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«N 12. ԾԱԽՍՎԱԾ ՄԵԿ ՉԱՓԱԲԱԺԻՆ ՃԱՇԱՏԵՍԱԿԻ ԴԻՄԱՑ ՊԱՀՎՈՂ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
1. Պահածոյացված ճաշատեսակներ, կիսաֆաբրիկատներ.
| NN ը/կ | Պահածոներ, կիսաֆաբրիկատներ | Պահվող մթերքների քանակը (գրամ) | Բացի դրանից փոխարինել հետևյալ կետերով | ||
| միս | ձավարեղեն, ալյուր և բանջարեղեն` ձավարեղենի հաշվարկով | Կենդանական յուղ, մարգարին | |||
| 1. | Մսաբուսական պահածո (տարբեր). 265 գրամ | 100 | 86 | 12.5 | |
| 2. | Արագ պատրաստվող կիսաֆաբրիկատ. 60 գրամ | - | 60 | - | 3,4 | 
| 3. | Պահածոյացրած 1-ին ճաշատեսակներ. 550 գրամ | 65 | 86 | 12.5 | 2,4 | 
| 4. | Արագ պատրաստվող ապուրներ. 150 գրամ | - | 60 | - | 2,3 | 
| 5. | Բուսական պահածո (տարբեր). 100 գրամ | 40 | 5 | ||
2. Հաստիքային ծառայողական շների համար չոր կեր.
| Չոր կերի անվանումը | Պահվող մթերքների քանակը (գրամ) | ||||
| Միս | Վարսակաձավար, կորեկաձավար | Կենդանական յուղ, մարգարին | Կարտոֆիլ և բանջարեղեն | Կերակրի աղ | |
| 1. Հասունացած շների համար (քաշը` սկսած 24 կգ) | |||||
| «Պեդիգրի», «Չապպի», «Բեսթ ին Շոու». 600 գրամ | 400 | 600 | 13 | 300 | 15 | 
| 2. Ցեղական շների համար (քաշը` սկսած 24 կգ) | |||||
| «Պեդիգրի», «Չապպի», «Բեսթ ին Շոու». 600 գրամ | 450 | 600 | 13 | 300 | 15 | 
3. Յուրաքանչյուր շան քաշը մեկ կգ ավելանալու դեպքում լրացուցիչ հատկացնել 25 գրամ չոր կեր:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 Երևան | 
| 15.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2021 թվական: