Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (02.05.2022-till now)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 06.04.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.03.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
|
22 մարտի 2022 թվականի |
թիվ 49-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի թիվ 209-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում խթանել անկանխիկ գործառնությունների իրականացումը և ապահովել սպառողին տրամադրվող ծառայությունների անվտանգությունը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետերը, 49-րդ հոդվածը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» և «իդ» կետերով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի ««Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման, անվտանգության ապահովման և դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգը» հաստատելու մասին» թիվ 209-Ն որոշմամբ հաստատված «Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման, անվտանգության ապահովման և դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգ»-ի (այսուհետ՝ Կարգ) Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 2-ից:
|
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
|
2022 թ. մարտի 25
Երևան |
|
Հավելված
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի
2022 թվականի մարտի 22-ի
թիվ 49-Ն որոշման |
|
«Հավելված 1
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի օգոստոսի 16-ի
թիվ 209-Ն որոշման Հավելվածի |
ՖԳԻԱՍ-ների միջոցով իրականացվող ֆինանսական գործառնություններ
|
| |
Արժույթի փոխանակման մեքենա |
Վճարումների ընդունման տերմինալ |
Ավտոմատ գանձման մեքենա (ԱԳՄ) |
Բանկային ավտոմատացված մեքենա |
|
1. Ֆինանսական միջնորդի միջոցով ապրանքների և(կամ) ծառայությունների դիմաց վճարումների ընդունում Հայաստանի Հանրապետության դրամով |
- |
+ |
+ |
+ |
|
2. Համայնքային և պետական բյուջե ուղղված վճարումների ընդունում Հայաստանի Հանրապետության դրամով |
- |
+ |
+ |
+ |
|
3. Բանկային (ավանդային և ընթացիկ հաշիվներ) և հաշվառման հաշիվների համալրում Հայաստանի Հանրապետության դրամով |
- |
+ |
+ |
+ |
|
3.1 Հայաստանյան և արտասահմանյան էլեկտրոնային փող թողարկողների հաշվառման հաշիվների համալրում և հաշիվներից ելքագրում Հայաստանի Հանրապետության դրամով և(կամ) արտարժույթով կանխիկ միջոցներով |
- |
- |
- |
- |
|
4. Բանկային (ավանդային և ընթացիկ) հաշիվների համալրում արտարժույթով |
- |
- |
- |
- |
|
5. Բանկային հաշվից կանխիկացում Հայաստանի Հանրապետության դրամով |
- |
- |
+ |
+ |
|
6. Բանկային հաշվից կանխիկացում արտարժույթով |
- |
- |
- |
- |
|
7. Առանց հաշիվների վարկերի մարում Հայաստանի Հանրապետության դրամով |
- |
+ |
+ |
+ |
|
8. Առանց հաշիվների վարկերի մարում արտարժույթով |
- |
- |
- |
- |
|
9. Վարկի տոկոսագումարի մարում միայն Հայաստանի Հանրապետության դրամով |
- |
+ |
+ |
+ |
|
10. Հայաստանի Հանրապետության դրամի մուտքագրմամբ իրականացվող դրամական փոխանցումներ, այդ թվում՝ առանց հաշիվների բացման1 |
- |
+ |
+ |
+ |
|
10.1 Դրամական միջոցների փոխանցումների հայաստանյան և (կամ) արտասահմանյան համակարգերով փոխանցման նախաձեռնում էլեկտրոնային փողի հաշվից, որն ենթակա է ստացման կանխիկ միջոցներով` Հայաստանում և (կամ) արտասահմանում |
- |
- |
- |
- |
|
10.2 Դրամական միջոցների փոխանցումների հայաստանյան և (կամ) արտասահմանյան համակարգերով փոխանցման նախաձեռնում կանխիկ միջոցներով, որն ենթակա է ստացման Հայաստանյան և(կամ) արտասահմանյան էլեկտրոնային փող թողարկողների էլեկտրոնային փողի հաշիվներով: |
- |
- |
- |
- |
|
11. Արտարժույթի մուտքագրմամբ իրականացվող դրամական փոխանցումներ, այդ թվում՝ առանց հաշիվների բացման |
- |
- |
- |
- |
|
12. Կանխիկ արտարժույթի փոխարկում կանխիկ Հայաստանի Հանրապետության դրամի |
+ |
- |
- |
+ |
|
13. Կանխիկ Հայաստանի Հանրապետության դրամի փոխարկում կանխիկ արտարժույթի |
- |
- |
- |
- |
|
14. Կենտրոնական բանկի կողմից թույլատրված նոր ֆինանսական գործառնություններ |
Ըստ համաձայնության |
Ըստ համաձայնության |
Ըստ համաձայնության |
Ըստ համաձայնության | |
»: |
__________________________
1 Սույն Ծառայությունը կարող է մատուցվել այն դեպքում, երբ համապատասխան պրոցեսինգային ընկերությունը (համակարգի օպերատորը) թույլատրում է իրականացնել նմանատիպ գործառնություն:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 ապրիլի 2022 թվական: