Գլխավոր տեղեկություն
Համար
N 1346-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (01.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 16.05.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
31.03.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

31 մարտի 2022 թ.

N 1346-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԼՖԱ-ԲԵՏՏԱ» ԲԺՇԿԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԵՆՏՐՈՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002890 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ՝ ՆՄՈՒՇԱՌՈՒՄ ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ԱԼՖԱ-ԲԵՏՏԱ» ԲԺՇԿԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2022 թվականի մարտի 30-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ԱԼՖԱ-ԲԵՏՏԱ» ԲԺՇԿԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2021 թվականի ապրիլի 28-ին տրված թիվ Կ-ԲՕ-002890 բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` լաբորատոր-ախտորոշիչ՝ նմուշառում տեսակով գործունեության իրականացման լիցենզիայի գործողությունը 2022 թվականի մարտի 30-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետի պարտականությունները կատարող Աստղիկ Առաքելյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան