Գլխավոր տեղեկություն
Համար
N 359-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.05.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
18.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 359-Ա

 

«ԿԱՄՐՋԱԿ» ՍՈՑԻԱԼ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 8,291,750 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ջրատաքացուցիչների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմա- կերպության կողմից (ՀՎՀՀ` 01003187) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01574905) 2022 թվականի մարտի 25-ին կնքված՝ N 25032022/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ջրատաքացուցիչների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում` 8,291,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

 

 

18.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 359-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուր, Մեծ Պարնի և Սպիտակ բնակավայրերում սոցիալապես անապահով ընտանիքներին արտոնյալ պայմաններով տրամադրել արևային ջրատաքացուցիչներ։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:

3.

Բարեգործը

«Լիթլ բրիջ Սվիթսերլանդ» հասարակական կազմակերպություն, Նախագահ՝ Հիլդե Ադեհայդ Քինդ, Շվեյցարիա (Ջիաքոմետտի ստասսե 134. 7000 Քուր, ՖՕ0569480):

4.

Ծրագրի կատարողը

«Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցեն՝ քաղ. Երևան, Զ. Սարկավագի 129/5, ՀՎՀՀ՝ 01003187, հեռ՝ 010-516-044

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուր, Մեծ Պարնի, Սպիտակ և Ծաղկաբեր բնակավայրեր։ Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 8,291,750 (ութ միլիոն երկու հարյուր իննսունմեկ հազար յոթ հարյուր հիսուն) դրամ:

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուր, Մեծ Պարնի, Սպիտակ և Ծաղկաբեր բնակավայրերի բնակիչները, որոնց ընտրությունը կատարվում է կազմակերպության կողմից, ուսումնասիրությունների արդյունքում։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

08.05.2022 թ.-ից մինչև 28.08.2022 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները,անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ընտրված ընտանիքների հետ կնքվում են փոխառության պայմանագրեր, որի արդյունքում ձևավորվելու է շրջանառու ֆոնդ՝ ուղղված նույն նպատակին՝ արևային ջրատաքացուցիչ համակարգերի ձեռքբերմանը և նույն պայմաններով գյուղական համայնքների անապահով ընտանիքներին տրամադրմանը: Կնքվելու են փոխառության եռակողմ պայմանագրերը՝ «Շտիգեն» ՍՊԸ-ն որպես վաճառող, «Կամրջակ» ՍԲՀԿ-ն որպես գնորդ- փոխատու և շահառուն որպես գնորդ-փոխատու, ամեն մի բնակավայրի ներկայացուցիչի կամ ղեկավարի ներկայությամբ։ Պայմանագրերի բուն էությունը, առանց ԱԱՀ-ի համակարգի սահմանված ջրատաքացուցիչների գինը 32 ամիսների ընթացքում առանց որևէ ավելացումների վերադարձն է: Պայմանագրերն ստորագրելուց հետո շահառուն վաճառողի հետ ֆինանսական որևէ հարաբերություն չի ունենալու, և գումարի վերադարձման հարցում կողմ է հանդիսանալու «Կամրջակ» ՍԲՀԿ-ն:

Արևային ջրատաքացուցիչները ձեռք բերելու համար կնքվել է պայմանագիր 25 հատ ջրատաքացուցչի համար՝ 8,291,750 դրամի չափով, տեղադրման միջոցառումները կկատարվեն ծրագրի

իրականացման ժամկետում:

10.

Ձեռք բերվող, ներմուծվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

25 հատ արևային ջրատաքացուցչի ձեռք բերում՝ 8,291,750 միլոն դրամի չափով։ Տեղադրվելու են 300 - լիտրանոց արևային ջրատաքացուցիչներ։ Յուրաքանչյուր ջրատաքացուցիչը տեղադրվում է առավելագույնս 10 օրվա ընթացքում, և ամբողջ քանակությունը կտեղադրվի ծրագրի իրականացման ընթացքում։ Ջրատաքացուցիչները հինգ տարով սպասարկման և թերությունների վերացման երաշխիքի ներքո են լինելու և անխափան աշխատելու համար ունենալու են թերությունների վերացման եռօրյա արձագանքման պայմանագիր։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարան:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի հետ, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

 

18.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան