Basic information
Number
թիվ 204
Type
Որոշում
Act type
Base act (24.07.2019-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
11.12.2018
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
11.12.2018
Effective date
24.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

11 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 204

քաղ. Մոսկվա

 

«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի 15-րդ կետի 34-րդ ենթակետը հինգերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Եթե հայտարարատուն նախատեսում է վերականգնել սակագնային առանձնաշնորհումներն ապրանքների բացթողումից հետո, ապա 2-րդ տարրի մեջ ծածկագրի փոխարեն նշվում է «ПВ» երկնիշ տառային ծածկագիրը՝ մաքսային վճարների վճարման գծով արտոնությունների դասակարգչին համապատասխան»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Սակագնային առանձնաշնորհումների վերականգնման դեպքերը և պայմանները սահմանելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական