Գլխավոր տեղեկություն
Համար
N 464-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (28.06.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
27.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 464-Ա

 

«ԳՈՅ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽԵՑԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Գոյ» մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 175,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Խեցեգործության արվեստանոց-ուսումնարան» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Գոյ» մարդասիրական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

27.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 464-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԽԵՑԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ-ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

2020 թվականի սեպտեմբերի արցախյան պատերազմի արդյունքում Արցախից տեղահանվել և ՀՀ-ում բնակություն են հաստատել շուրջ 20500 ԱՀ քաղաքացիներ: Այս ծրագրի շրջանակում նպատակ ունենք.

1. 8-12 հիմնական և 4 ներգրավվող (հետագայում աճելու է մասնագետ-աշխատողների քանակը ևս 5 անձով) մասնագետների համար ստեղծել ստեղծագործական միջավայր, լուծել նրանց զբաղվածության հարցը:

2. Արցախցի 4-16 տարեկան երեխաների համար հիմնել խեցեգործության ուսումնարան, կազմակերպել անվճար խեցեգործության դասընթացներ:

3. Մասնագետ հոգեբանի միջոցով անցկացնել արտ-թերապիայի դասեր՝ անչափահասների շրջանում ետպատերազմական տրավմաների հաղթահարման նպատակով:

Արվեստանոց-ուսումնարանի համար անհրաժեշտ են մասնագիտական տեխնիկա, հաստոցներ, գործիքներ, գույք, նյութեր:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

,SPFAե Solidaritռ Protestante France-Armռnie բարեգործական հիմնադրամ (ՖՀ, քաղ. Փարիզ, Կաբանիս 1, ՀՎՀՀ 389.251.299.000.19, Societe generale, FR76 3000 3042 6000 0372 7200 819)

Գերմանիայի Դաշնության, Գերմանահայոց Թեմի Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնք, (գրանցման համար 530659, հասցե Լերչենբերգերշտրաս 48, 73035 քաղ. Գոփինգեն, Գերմանիայի Դաշնություն) ԱՌՔ բարեգործական հիմնադրամ (ՀՎՀՀ 00218098, հասցե քաղ. Երևան, Մամիկոնյանց 58 ա, բն. 2)

Անհատ բարերարներ և ոչ առևտրային կազմակերպություններ:

4.

Ծրագիրը կատարողը

,ԳՈՅե մարդասիրական հիմնադրամ (Նոր Արեշ, 32-րդ փողոց Տ 21 Էրեբունի 0075, ՀՎՀՀ` 00494606):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան: Խեցեգործության-կերամիկայի (արհեստագործություն) սոցիալական բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

175.200.000 դրամ:

7.

Բարեգործությունն ստացողը

1. Երևանում բնակվող Արցախից տեղահանված 8 մասնագետներ (նկարիչ, նկարազարդող, խեցեգործ, գծագրող, դիզայներ):

2. 4-16 տարեկան Երևանում բնակվող արցախցի անչափահասներ (մանկապարտեզ և դպրոց հաճախող):

3. Խեցեգործությամբ հետաքրքրվող ուսանողներ:

4. Պատերազմի պատճառով հոգեբանական տրավմա ստացած արցախցի անչափահաս երեխաներ:

5. Երևան քաղաքի և արվեստանոցի տեղակայման վայրին մոտ գտնվող պետական մանկապարտեզների, նախադպրոցական խմբերի երեխաներ:

Մասնագետների ընտրությունը կայացնում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ խորհրդակցելով Արցախի Հանրապետությունում իրենց նախկին աշխատավայրերի ղեկավարության հետ, հաշվի առնելով իրենց նախկին զբաղվածությունը (Արցախի Հանրապետությունում) և մասնագիտական հմտությունները, ոլորտում առկա նրանց փորձը:

Երևանի մանկապարտեզների սաների այցերը և դասընթացները արվեստանոց-ուսումնարանում կազմակերպելու համար հիմնադրամը համագործակցելու է Երևանի քաղաքապետարանի, տարբեր վարչական շրջանների կրթության բաժինների, մանկապարտեզների տնօրինության հետ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

,ԳՈՅե մարդասիրական հիմնադրամը Երևանում տեղակայված տարածքում հիմնել է

,Խեցեգործության արվեստանոց-ուսումնարանե, որտեղ աշխատելու են տեղահանված արցախցի սկզբնական շրջանում 8-12 հիմնական և 4 ներգրավվող մասնագետներ (հետագայում աճելու է մասնագետ-աշխատողների քանակը ևս 5 անձով), ուսումնարանում անվճար դասընթացներ են կազմակերպվելու արցախցի երեխաների ու Երևանի մանկապարտեզների սաների համար (թվով 60 երեխա), արցախցի երեխաների հետ աշխատելու է նաև մասնագետ հոգեբանը: Ամսեկան 3 օր արվեստանոց են այցելելու երեխաները, որոնց ուսուցանվելու է կավագործություն, անցնելու են արտ-թերապիայի կուրսեր, տրամադրվելու է նրանց սնունդ և աղանդեր: Իրականցվելու է սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական ծառայություն:

1. Արվեստանոց-ուսումնարանի տարածքի վարձակալություն - 18,000,000 դրամ, տարեկան 3,600,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը:

2. Կավագործության սարքավորումների, հաստոցների, գործիքների, նյութերի ներմուծում, գնում, տրամադրում, տեղափոխում, գործարկում, աշխատանքների իրականացում - 65,000,000: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը:

3. Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ, կավագործության ուսումնական նյութեր և գործիքներ, խաղալիք, սպորտային մարզագույք՝ ծրագրի շահառու արցախցի 4-16 տարեկան երեխաներին անհատույց բաշխելու նպատակով)՝ 15,000,000 դրամ, տարեկան 3,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը:

4. Այցելող երեխաների համար տրանսպորտային ծառայության ապահովում, տարին 36 այց, 9,000,000 դրամ, տարեկան 1,800,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը:

5. Ավտոմեքենայի վարձակալության ծառայության ձեռքբերում - 11,700,000 դրամ, տարեկան 2,340,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը:

6. Առողջ սննդի հյուրասիրություն սննդամթերքի ձեռքբերում - 5,400,000 դրամ, տարեկան 1,080,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը:

7. Կահավորանքի ձեռքբերում (սեղաններ, աթոռներ, պահարաններ, պահոցներ, դարակաշարներ և այլն) – 5,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը:

8. Բուկլետների, գովազդային վահանակի և նյութերի տպագրության ձեռքբերում՝ 2,500,000 դրամ, տարեկան 500,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը:

9. Սանհանգույցի վերանորոգում՝ 3,000,000 դրամ, տարեկան 600.000 դրամ, հոսանքի լարերի թարմացում և վերանորոգում 1,500,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը:

10. Օդափոխիչ-տաքացուցիչների ձեռքբերում և տեղադրում - 1,700,000 դրամ, համակարգչային տեխնիկայի, տպիչ սարքի և տեսախցիկների ձեռքբերում - 2,600,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը:

11. Կազմակերպական ծախսերը՝ 34.800.000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը:

10.

Ձեռքբերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Արվեստանոց-ուսումնարանի տարածքի վարձակալություն - 18,000,000 դրամ:

2. Կավագործության սարքավորումների, հաստոցների և տեխնիկայի ներմուծում և/կամ ձեռքբերում ընդհանուր 35,000,000 դրամ:

3. Կավագործության գործիքների, մասերի, տարաների ներմուծում և/կամ ձեռքբերում - ընդհանուր 10,000,000 դրամ:

4. Կավագործության նյութերի ներմուծում և/կամ ձեռքբերում (անգոբե, պիգմենտ, օքսիդ, կավ, ջնարակ, գլազուր) - 20,000,000 դրամ:

5. Կահավորանքի ձեռքբերում (սեղաններ, աթոռներ, պահարաններ, պահոցներ, դարակաշարներ և այլն) - 5,000,000 դրամ:

6. Սննդամթերքի (հաց, թխվածքաբլիթներ, գաթա, տորթ, միրգ, սենդվիչ, պանիր, հյութ, ջուր)

ձեռքբերում - 5,400,000 դրամ:

7. Այցելող երեխաների համար տրասնպորտային ծառայության ապահովում, տարին 36 այց - 9,000,000 դրամ:

8. Ավտոմեքենայի վարձակալության ծառայության ձեռքբերում - 11,700,000 դրամ:

9. Օդափոխիչ-տաքացուցիչների ձեռքբերում և տեղադրում - 1,700,000 դրամ:

10. Համակարգչային տեխնիկայի, տպիչ սարքի և տեսախցիկների ձեռքբերում - 2,600,000 դրամ:

11. Տպագրական (բուկլետների, գովազդային վահանակի և նյութերի) ծառայության ձեռքբերում- 2,500,000 դրամ:

12. Սանհանգույցի վերանորոգման, հոսանքի լարերի թարմացման և վերանորոգման աշխատանքների իրականացում - 4,500,000 դրամ:

13. Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ, կավագործության ուսումնական նյութեր և գործիքներ, խաղալիք, սպորտային մարզագույք՝ ծրագրի շահառու արցախցի 4-16 տարեկան երեխաներին անհատույց բաշխելու նպատակով)՝ - 15,000,000 դրամ:

14. Կոմունալ ծախսեր - ընդհանուր 24,000,000:

15. Հեռախոսակապի ծառայություն ձեռքբերում - 600,000 դրամ:

16. Տարեկան ֆինանսական աուդիտի ծառայության ձեռքբերում - 7,500,000 դրամ:

17. Բենզինի ձեռքբերում - 2,700,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1. Կոմունալ ծախսեր - ընդհանուր 24,000,000 դրամ:

2. Հեռախոսակապի ծառայության ձեռքբերում - 600,000 դրամ, տարեկան 120,000 դրամ:

3. Ֆինանսական աուդիտ - 7,500,000 դրամ, տարեկան 1,500,000 դրամ:

4. Բենզինի ձեռքբերում - 2,700,000 դրամ, տարեկան 540,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

1. Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների կրթության վարչություններ:

2. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ և հիմնադրամներ, որոնք աշխատում են պատերազմից տուժած, տեղահանված, ռիսկի խմբում գտնվող անձանց և երեխաների հետ:

3. ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության Օպերատիվ շտաբ (ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիների հարցերով պետական լիազոր մարմին):

4. Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն.

5. Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

27.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ