Basic information
Number
N 9/4-Ն
Type
Որոշում
Act type
Base act (11.10.2002-11.08.2005)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2002.10.01/24(110) Հոդ.164
Enactment organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Enactment date
22.08.2002
Signing organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Signing date
22.08.2002
Effective date
11.10.2002
Interrupt date
11.08.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002164

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

22 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 9/4-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՎԵՐՋԻՆ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՏՎՅԱԼ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին մեկ տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին տեղեկանքը իրեն կամ իր լիազոր ներկայացուցչին նրա գրավոր դիմումի հիման վրա տալիս է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տարածքային ներքին գործերի բաժնի պետը՝ դիմելու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ`

Ա. Սահրադյան

Change History
Changing Act Corresponding incorporation
22.06.2005, N 22-Ն 11.08.2005, N 9/4-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation