Basic information
Number
N 18/5-Ն
Type
Որոշում
Act type
Base act (09.01.2003-25.11.2011)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2003.12.30/30(148) Հոդ.341
Enactment organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Enactment date
20.11.2002
Signing organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Signing date
20.11.2002
Effective date
09.01.2003
Interrupt date
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60602385

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

20 նոյեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 18/5-Ն 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ՝ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

 

1. Սահմանել ձերբակալված քաղաքացիների՝ քվեարկությանը մասնակցելու կարգը (Հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 04.05.1999 թ. «Ձերբակալված քաղաքացիների՝ քվեարկությանը մասնակցելու կարգի մասին» արձ. 20 կետ 4 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Ա. Սահրադյան
  

 

 

Հավելված

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2002 թ. նոյեմբերի 20-ի թիվ 18/5-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Ձերբակալված քաղաքացիների՝ քվեարկությանը մասնակցելու

 

1. Ձերբակալված քաղաքացիները քվեարկությանը մասնակցում են իրենց հաշվառման վայրում կազմակերպված ընտրական տեղամասում:

2. Ձերբակալված քաղաքացիները մասնակցությունը քվեարկությանը ապահովում են ձերբակալվածներին պահելու վայրերի պետերը՝ ապահովելով ձերբակալված քաղաքացու տեղափոխումը ընտրական տեղամաս:

3. Ձերբակալված քաղաքացին քվեարկությանը մասնակցելու կամ հրաժարվելու մասին գրավոր դիմում է ներկայացնում ձերբակալվածներին պահելու վայրի պետին: