Basic information
Number
N 10-Ն
Type
Որոշում
Act type
Base act (27.03.2003-11.03.2007)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2003.03.17/6(124) Հոդ.124
Enactment organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Enactment date
16.02.2003
Signing organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Signing date
16.02.2003
Effective date
27.03.2003
Interrupt date
11.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 փետրվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603066

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 փետրվարի 2003 թ.
ք. Երևան 

N 10-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով, 100-րդ հոդվածի 4-րդ կետով և 108-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը` նրա գրավոր դիմումի հիման վրա իրեն կամ իր լիազոր ներկայացուցչին է տալիս Հայաստանի Հանրապետության ոստիկանության` առաջադրվող քաղաքացու հաշվառման վայրի տարածքային բաժինը` դիմելու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1999 թ. մարտի 5-ի արձ. 4 կետ 1 «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվող անձին վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանք հատկացնելու կարգի մասին» որոշումը:

 

ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
նախագահ
Ա. Սահրադյան