Basic information
Number
N 12-Ն
Type
Որոշում
Act type
Base act (11.08.2005-25.11.2011)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2007.08.01/21(261) Հոդ.227
Enactment organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Enactment date
22.06.2005
Signing organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Signing date
22.06.2005
Effective date
11.08.2005
Interrupt date
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605260

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հունիսի 2005 թ.

ք. Երևան

N 12-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 491-րդ հոդվածի 10-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Քվեաթերթիկում ընդգրկված թեկնածուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովը, մինչև քվեաթերթիկն ընտրողին հանձնելը այդ թեկնածուի անունը կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը պարունակող տողի վրա՝ գրիչով, գիծ քաշելով քվեաթերթիկից հանում է թեկնածուի անունը կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից քվեաթերթիկում սույն որոշման 1-ին կետին համապատասխան կատարված նշումը լրացուցիչ նշում չի համարվում և չի կարող քվեաթերթիկն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
06.10.2011, N 75-Ն 25.11.2011, N 12-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation