Basic information
Number
N 22-Ն
Type
Որոշում
Act type
Base act (11.08.2005-22.11.2007)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2005.08.01/19(196) Հոդ.237
Enactment organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Enactment date
22.06.2005
Signing organisation
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Signing date
22.06.2005
Effective date
11.08.2005
Interrupt date
22.11.2007

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605271

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հունիսի 2005 թ.

ք. Երևան

N 22-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ, ԻՍԿ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին երկու տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը, ինքնաառաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա, նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է ինքնաառաջադրվող քաղաքացու հաշվառման վայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժինը, դիմելուց հետո՝ երեք օրվա ընթացքում։

2. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին երկու տարում տվյալ համայնքում, իսկ Երևան քաղաքի թաղային համայնքների դեպքում՝ վերջին երկու տարում Երևան քաղաքում հաշվառված լինելու մասին տեղեկանքը, ինքնաառաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա, նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է ինքնաառաջադրվող քաղաքացու հաշվառման վայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժինը, դիմելուց հետո՝ երեք օրվա ընթացքում։

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002թ. օգոստոսի 22-ի «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք տալու կարգի մասին» N 9/3-Ն և «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին մեկ տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկանք տալու կարգի մասին» N 9/4-Ն որոշումները:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան